«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 160-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-67-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և համապատասխան միջոցներն անկանխիկ եղանակով ստանալու համար ներկայացվող դիմումի ձևը և ներկայացման կարգը»՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 160-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-67-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` մասնակիցների ռեեստրը վարողի կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողին` մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և համապատասխան միջոցներն անկանխիկ եղանակով ստանալու համար ներկայացվող դիմումի (այսուհետ՝ դիմում) ձևը (թղթային և էլեկտրոնային), դիմումի ներկայացման և համապատասխան միջոցները մասնակցին վճարելու կարգը:
Գ Լ ՈՒ Խ 2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.
1) մասնակից` ըստ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով կիրառվող նշանակության,
2) կուտակային վճար` ըստ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով կիրառվող նշանակության:
3. Սույն կարգում օգտագործվող այլ հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-1 ՀՕ-244-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
Գ Լ ՈՒ Խ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Սույն կարգի իմաստով դիմումատու է համարվում մասնակիցը կամ նրա լիազորված անձը, որը ներկայացնում է սույն կարգով նախատեսված դիմումը:
5. Դիմումի ձևը բաղկացած է դիմերեսից (լրացվող մաս)` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի (կցվում է) և դարձերեսից (լրացման ուղեցույց)` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի (կցվում է): Դիմերեսում ներառվող տեղեկատվությունը լրացվում է դարձերեսի ուղեցույցին համապատասխան:
6. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումը լիազորված անձի կողմից հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու դեպքում լիազորված անձը հաշվի օպերատորին դիմումի հետ ներկայացնում է նաև դիմումը ներկայացնելու համար լիազորված լինելու փաստը հավաստող` պատշաճ ձևով կազմված լիազորագիր:
Գ Լ ՈՒ Խ 4. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումն առանց հաշվի օպերատորի միջնորդության ներկայացնելու համար մասնակիցն էլեկտրոնային դիմումը լրացնում և ներկայացնում է մասնակիցների ռեեստրը վարողի պաշտոնական կայքէջի միջոցով:
8. Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումը հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու համար դիմումատուն լրացնում է թղթային դիմումը: Հաշվի օպերատորը նույնականացնում է դիմումատուին նրա անձը հաստատող փաստաթղթի միջոցով, հավաստիանում, որ վերջինս իրավասու է դիմումը ներկայացնել, որից հետո դիմումատուից ստացված թղթային դիմումում լրացված տվյալների հիման վրա լրացնում է էլեկտրոնային դիմումը:
9. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը տպվում է երկու օրինակից: Եթե դիմումատուն համաձայն է լրացված էլեկտրոնային դիմումի հետ, ապա ստորագրում է դրա` տպված երկու օրինակները:
10. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն տպված դիմումը դիմումատուի կողմից ստորագրվելուց հետո հաշվի օպերատորը մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգ է մուտքագրում սույն կանոնակարգի 8-րդ կետի համաձայն լրացված էլեկտրոնային դիմումը:
11. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն դիմումատուի կողմից ստորագրված դիմումներից մեկ օրինակը տրամադրվում է դիմումատուին, իսկ մյուսը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենի, իսկ դիմումը լիազորված անձի կողմից ներկայացնելու դեպքում` լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենի և նրա` լիազորված լինելու փաստը հավաստող` պատշաճ ձևով կազմված լիազորագրի պատճենի հետ ենթակա են արխիվացման հաշվի օպերատորի կողմից:
12. Մասնակիցների ռեեստրը վարողը մերժում է դիմումի ընդունումը, եթե դիմումը լրացվել է թերի կամ սխալ կամ հակասում է Օրենքին կամ այլ իրավական ակտերին:
ԳԼՈՒԽ 5. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
13. Մասնակիցների ռեեստրը վարողը սույն կարգով սահմանված դիմումը ստանալուց հետո Օրենքով սահմանված ժամկետում կազմակերպում է Օրենքով նախատեսված չափով մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերի մարումն ու մարման արդյունքում ստացված միջոցների միանվագ վճարումը սույն կարգով սահմանված դիմումում նշված մասնակցի բանկային հաշվին:
Հավելված 1
Հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 160-Ն որոշմամբ
ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ | ||||||||||||||||||||
Ա. ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||
1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար |
2. անուն |
3. ազգանուն | ||||||||||||||||||
4. ծննդյան ամսաթիվ |
5. սեռ |
6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ |
7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար | |||||||||||||||||
8. քաղաքացիություն |
9. կենսական շահերի կենտրոն |
10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար |
11. ՀՎՀՀ | |||||||||||||||||
Բ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՄԻՋՈՑ | ||||||||||||||||||||
12. ստացման եղանակ |
13. լեզու | |||||||||||||||||||
12.1. փոստով |
12.2. էլեկտրոնային փոստով |
13.1. հայերեն |
13.2. ռուսերեն |
13.3. անգլերեն | ||||||||||||||||
Գ. ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ | ||||||||||||||||||||
14. փոստային ինդեքս |
15. երկիր |
16. վարչա-տարածքային միավոր |
17. համայնք (վարչական շրջան) |
18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան | ||||||||||||||||
19. հեռախոսի համար |
20. բջջային հեռախոսի համար |
21. էլեկտրոնային փոստի հասցե | ||||||||||||||||||
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԻՄ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՄԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ԻՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ: ՍՈՒՅՆ ԿԵՏԻ ԻՄԱՍՏՈՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: | ||||||||||||||||||||
ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, ՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՄԱՐՎԵԼՈՒ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ: ՄԱՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԳՆՈՎ: ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 % ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐ: Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ______________________________ | ||||||||||||||||||||
Դ. ՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ | ||||||||||||||||||||
22. բանկային հաշիվը |
23. բանկի անվանումը | |||||||||||||||||||
24. ամսաթիվ |
25. մասնակցի ստորագրություն |
26. լիազորված անձի անուն, ազգանուն |
27. լիազորված անձի ստորագրություն | |||||||||||||||||
Էջը լրացնելիս օգտվեք դիմումի դարձերեսին տեղադրված ուղեցույցից |
Հավելված 2
Հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի
խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 160-Ն որոշմամբ
Մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և համապատասխան միջոցներն անկանխիկ եղանակով ստանալու դիմումի լրացման ուղեցույց
1. «1. հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում լրացվում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (սույն վանդակը լրացվելիս 2-21-րդ վանդակները լրացվում են ինքնաշխատ, եթե մասնակիցների ռեեստրը վարողի կողմից այդ հնարավորությունն ապահովված է),
2. «2. անուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի անունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
3. «3. ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ազգանունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում,
4. «4. ծննդյան ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի ֆորմատով), ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես` 01/01/1990,
5. «5. սեռ» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի սեռը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, մասնավորապես՝ իգական՝ Ի, արական՝ Ա,
6. «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում պարտադիր լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված մասնակցի անձը հաստատող վավեր փաստաթղթի տեսակը,
7. «7. անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համար» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի վավեր անձնագրի սերիան և համարը կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթի նույնականացման համարը, եթե «6. անձը հաստատող փաստաթղթի տեսակ» վանդակում լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ նախատեսված անձնագրից բացի այլ փաստաթուղթ, կամ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի անձնագրի կամ անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի նույնականացման համարը,
8. «8. քաղաքացիություն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի քաղաքացիությունը, ինչպես որ նշված է անձը հաստատող փաստաթղթում, իսկ քաղաքացիության բացակայության դեպքում լրացվում է «քաղաքացիություն չունեցող անձ»,
9. «9. կենսական շահերի կենտրոն» վանդակում պարտադիր լրացվում է օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մասնակցի կենսական շահերի կենտրոնը (կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացված են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահ է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը կամ նրա ընտանիքը (բնակության վայրն այն վայրն է, որտեղ անձը մշտապես կամ առավելապես ապրում է), և որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը),
10. «10. անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համար» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հաշվառման համարը,
11. «11. ՀՎՀՀ» վանդակում պարտադիր լրացվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակցի հարկ վճարողի հաշվառման համարը,
12. «12. ստացման եղանակ» դաշտում մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվություն ստանալու եղանակի ընտրության համար կատարվում է ձախից V-աձև նշում (կարելի է ընտրել «12.1. փոստով» կամ «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակներից միայն մեկը),
13. «13. լեզու» դաշտում ձախից V-աձև նշումով դիմումատուի ցանկությամբ ընտրվում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունը ստանալու մասնակցի նախընտրելի լեզուն, ընդ որում, կարելի է ընտրել «13.1 հայերեն», «13.2. ռուսերեն» կամ «13.3. անգլերեն» տարբերակներից միայն մեկը, իսկ եթե որևէ ընտրություն չի կատարվում, ապա տեղեկատվությունը ուղարկվում է հայերեն,
14. «14. փոստային ինդեքս» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության վայրի փոստային ինդեքսը,
15. «15. երկիր» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի բնակության երկրի անվանումը,
16. «16. վարչատարածքային միավոր» վանդակում պարտադիր լրացվում է մարզի անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը, իսկ Երևան համայնքի դեպքում` «Երևան» (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի վարչատարածքային միավորի անվանումը),
17. «17. համայնք (վարչական շրջան)» վանդակում պարտադիր լրացվում է մարզի համայնքի (քաղաքային, գյուղական), իսկ Երևան համայնքի դեպքում՝ վարչական շրջանի (օտարերկրյա հասցեի դեպքում՝ տվյալ երկրի համայնքային միավորի) անվանումը, որտեղ բնակվում է մասնակիցը,
18. «18. բնակավայր, փողոց, տուն (շենք), բնակարան» վանդակում հաջորդաբար պարտադիր լրացվում են բնակավայրի անվանումը (առկայության դեպքում), փողոցի անվանումը, տան (շենքի), բնակարանի համարները, որտեղ բնակվում է մասնակիցը,
19. «19. հեռախոսի համար» վանդակում պարտադիր լրացվում են այն հեռախոսների միջազգային կոդերը և համարները (բնակության, ծառայողական), որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
20. «20. բջջային հեռախոսի համար» վանդակում պարտադիր լրացվում են այն բջջային հեռախոսների միջազգային կոդերը և համարները, որոնցով հնարավոր է կապ հաստատել մասնակցի հետ,
21. «21. էլեկտրոնային փոստի հասցե» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի էլեկտոնային փոստի հասցեն, որով մասնակիցը նախընտրում է ստանալ տեղեկատվություն մասնակիցների ռեեստրը վարողից, եթե ընտրվել է «12.2. էլեկտրոնային փոստով» վանդակը,
22. «ԽՆԴՐՈՒՄ ԵՄ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԻՄ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՄԱՐԵԼ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ ՍՏՈՐԵՎ ՆՇՎԱԾ ԻՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՆ: ՍՈՒՅՆ ԿԵՏԻ ԻՄԱՍՏՈՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ: ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ԵՄ, ՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՄԱՐՎԵԼՈՒ ԵՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ: ՄԱՐՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԳՆՈՎ: ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐՈՂ Է ԳԱՆՁՎԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 2 % ՄԱՐՄԱՆ ՎՃԱՐ: Մասնակցի/ լիազորված անձի ստորագրություն ______________________________» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի կամ իր լիազորված անձի ստորագրությունը:
23. «22. բանկային հաշիվը» վանդակում պարտադիր լրացվում է ՀՀ տարածքում գործող բանկում գտնվող մասնակցի բանկային հաշիվը, որին մասնակիցը ցանկանում է, որ մասնակիցների ռեեստրը վարողը փոխանցի մասնակցի կատարած կուտակային վճարների հաշվին մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարելու արդյունքում ձևավորված միջոցները միանվագ վճարի ձևով,
24. «23. բանկի անվանումը» վանդակում պարտադիր լրացվում է այն բանկի անվանումը, որտեղ գտնվում է «22. բանկային հաշիվը համարը» վանդակում նշված բանկային հաշիվը,
25. «24. ամսաթիվ» վանդակում պարտադիր լրացվում է դիմումը ներկայացնելու ամսաթիվը, (օր/ամիս/տարի ֆորմատով), մասնավորապես` 01/01/2014,
26. «25. մասնակցի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին մասնակցի կողմից, իսկ եթե դիմումը ներկայացվել է մասնակցի լիազորված անձի կողմից, ապա վանդակը չի լրացվում,
27. «26. լիազորված անձի անուն, ազգանուն» վանդակում պարտադիր լրացվում է մասնակցի լիազորված անձի անունը և ազգանունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին լիազորված անձի կողմից,
28. «27. լիազորված անձի ստորագրություն» վանդակում պարտադիր դրվում է մասնակցի լիազորված անձի ստորագրությունը, եթե սույն դիմումը թղթային ձևով ներկայացվում է հաշվի օպերատորին վերջինիս կողմից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|