Գլխավոր տեղեկություն
Համար
N 766-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.13/43(1056) Հոդ.718
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 766-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Որակի և տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը, կանոնադրությունը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1317-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Վ. Ավանեսյան» բառերը փոխարինել «Կ. Ճշմարիտյան» բառերով.

2) «Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ» բառերով.

3) «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.

4) «Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի վարչության պետի տեղակալ (խորհրդի քարտուղար)» բառերը փոխարինել «Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (խորհրդի քարտուղար)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 4

Երևան