Basic information
Number
N 512-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.06.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.06.04/34(624) Հոդ.492
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.05.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.05.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
17.05.2003
Effective date
14.06.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

17 մայիսի 2003 թ. 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

8 մայիսի 2003 թվականի N 512-Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԲԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 1162 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝

ա) 1161 հեկտարը, որից՝ 351 հեկտար վարելահող, 14 հեկտար բազմամյա տնկարկ, 8 հեկտար խոտհարք, 227 հեկտար արոտ, 561 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 32 հեկտար արոտը՝ աճուրդով օտարելու համար.

բ) մեկ հեկտար արոտը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրամաս կառուցելու համար: 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. մայիսի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

մայիսի 8-ի N 512-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ ԱՎ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՐԲԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կարբիի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը և նպատակները

 

Տարեթիվը

Հողերի կատեգորիան
 (նպատակային նշանակությունը)

Պայմանական նշանը

Ընդամենը

այդ թվում`

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտ

բնակավայրերի հողեր

այլ հողեր

2003 թ. Գյուղատնտեսական նշանակության

Գ

32,0

     

32,0

   
Բնակավայրերի, այդ թվում՝ հասարակական կառուցապատման

Բ

             

Հ

             
Արդյունաբերության և ընդերքօգտագործման

Ա

1,0

     

1,0

   
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների

Կ

             
Ջրային հողեր

Ջ

             
Հատուկ պահպանվող տարածքներ

Պ

             
   Ընդամենը  

33,0

     

33,0

   

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation