ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2014 թվականի N 873-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԳՈԲԵԼԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2013 թվականի օգոստոսի 7-ի N C 11713 մաքսային հայտարարագրով՝ Ֆրանսիայի Հանրապետություն արտահանված Գոբելենի (Ֆլանդրիա, 16-17-րդ դդ., մետաքս, շպալերային գործվածք՝ 402 x 457 սմ, ապահովագրական արժեքը` 8,177,550 դրամ, հաշվառանիշը՝ ZE-605/937) նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 20-ը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|