Գլխավոր տեղեկություն
Համար
N 859-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2014-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.03/47(1060) Հոդ.776
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 859-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառի (բացառությամբ ռազմական ավիացիայի և տնտեսական բնագավառում իրականացվող քաղաքականության մշակման) պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:».

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետը «(բացառությամբ ռազմական ավիացիայի» բառերից հետո լրացնել «և տնտեսական բնագավառում իրականացվող քաղաքականության մշակման)» բառերով,

բ. 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ա) քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացումը, իր իրավասության սահմաններում միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստմանը, քննարկմանը, բանակցությունների վարմանը մասնակցությունը և Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում ներկայացնելը.»,

գ. 7-րդ կետի «ժգ» ենթակետից հանել «ֆինանսական և» բառերը,

դ. 7-րդ կետի «ժդ» ենթակետից հանել «, ֆինանսական» բառը և «այլ» բառից հետո ենթակետը լրացնել «ոչ ֆինանսական» բառերով,

ե. 7-րդ կետի «ժե» ենթակետից հանել «կիրառվող սակագների ու» բառերը,

զ. 8-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունն իր իրավասության սահմաններում ներկայացնելը» բառերով,

է. 8-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) օդանավ շահագործողի սերտիֆիկատ և ավիափոխադրողի մասնագիր հատկացնելու համար նախատեսված պահանջների ու ընթացակարգերի սահմանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հրամանով.»,

ը. 8-րդ կետի «ժ» ենթակետը «սերտիֆիկատ» բառից հետո լրացնել «և ավիափոխադրողի մասնագիր» բառերով,

թ. 8-րդ կետի «ժա» և «ժբ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օդանավ շահագործողի սերտիֆիկատի, ավիափոխադրողի մասնագրի, կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների թույլտվությունների տրամադրումը, դրանց գործողության դադարեցումը, կասեցումը և չվերթերի ծրագրերի հաստատումը.

ժբ) կանոնավոր և ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգի սահմանումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հրամանով.»,

ժ. 8-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ժթ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կանոնավոր օդային հաղորդակցություններ իրականացնելու նպատակով օդային ուղու շահագործման թույլտվությունների ստացման համար ներկայացված հայտերի և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկացնելը.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան