Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-27.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.17/50(1063) Հոդ.786
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 883-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2.2.8.2-րդ կետի պահանջներով և ջրային համակարգերի կառավարման արդյունավետության հետագա բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 28

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 14-ի N 883-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Պատասխանատու մարմինը

Ժամկետները

Անհրաժեշտ իրավական ակտերը

1

2

3

4

5

1.

Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) շրջանակներում ապագա կառավարման ձևի, ընկերությունների թվի, օպերատորների (կառավարիչների) և ժամկետի վերաբերյալ որոշման ընդունում` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները`

1. ՊՄԳ-ի ձևը` երկարատև վարձակալություն:

2. Ժամկետը` առնվազն 10 տարի:

3. Վարձակալների թիվը` մեկ:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2014 թ. սեպտեմբեր

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

2.

Ծախսածածկող սակագներին ուղղված ուսումնասիրությունների վերջնական հաշվետվության քննարկում` հաշվի առնելով հետևյալ սկզբունքները`

1. 2016 թ. հունիսի 1-ից վարձակալ ընկերությանը ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորում չի հատկացվելու: Վարձակալական ընկերության համար սահմանված սակագինը ներառելու է վարձակալի բոլոր ծախսերը և խելամիտ շահույթը:

2. Վարձակալ ընկերության կողմից վարձակալած ենթակառուցվածքներում կապիտալ ներդրումների նպատակով պետության նախկինում և նոր ստանձնած վարկային պարտավորությունների սպասարկման ֆինանսական պարտքերի մի մասը պետք է փոխհատուցվի սակագնի հաշվին` վարձավճարի տեսքով:

3. Սակագնի մեջ պետք է նախատեսվեն պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների համապատասխան ծախսերը, որոնք թույլ կտան ապահովել ջրային համակարգերի բնականոն շահագործումն ու պահպանումը:

4. Սակագները պետք է լինեն մատչելի բնակչության առավել ցածր եկամուտներ ունեցող տնային տնտեսությունների համար:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից համապատասխան հաշվետվության հաստատում

3.

 Ջրամատակարար ընկերությունների կողմից սպասարկվող գույքի վարձակալությամբ փոխանցման ձևի սահմանում և գնման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

2015 թ. հունվար

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման ձևի և գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

4.

Վարձակալ ընկերության ընտրության հիմնական պայմանների մշակում և հաստատում: Հիմնական պայմանները և կատարողական ցուցանիշները սահմանելուց առնվազն պետք է`

1. Նկատի ունենալ սույն ծրագրի 2-րդ կետով սահմանված սկզբունքները:

2. Սահմանվի ըստ քաղաքային բնակավայրերի և գյուղական բնակավայրերի (միջինացված) մատակարարման միջին օրական տևողությունը (ժամ/օր):

3. Սահմանվի ջրի որակի համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական նորմերին և կանոններին:

4. Սահմանվի խոշոր վթարների արձագանքման ժամանակը (ժամ):

5. Սահմանվի գրավոր դիմում-բողոքների արձագանքման ժամանակը (օր):

6. Նկատի ունենալ ապագա վարձակալի և պետության միջև ռիսկերի հավասարակշռված (վարձակալական պայմանագրերին հատուկ) բաշխումը:

7. Հաշվի առնվի, որ ապագա վարձակալին ներկայացվող պահանջները պետք է նպաստեն միջազգային համբավ և հայաստանյան փորձ ունեցող ընկերության ընտրությանը:

8. Սահմանվեն Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման առանձնահատկությունները` վարձակալության պայմանագրում համապատասխան պայմաններ և (կամ) դրույթներ ամրագրելու միջոցով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Միջգերատեսչական հանձնաժողով

2015 թ.
մայիս

«Վարձակալ ընկերության ընտրության փաստաթղթերի փաթեթին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

5.

Խմելու ջրի ոլորտի ֆինանսավորման ծրագրի մշակում՝ ներառյալ միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումային պլանները

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

մինչև
2015 թ. դեկտեմբեր

 

6.

ՊՄԳ-ի կառավարչի ընտրության գործընթացի կազմակերպում, բանակցությունների վարում, հաղթող կազմակերպության ճանաչում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Միջգերատեսչական հանձնաժողով

2016 թ. հունվար

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցման գործընթացի արդյունքները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

7.

ՊՄԳ-ի պայմանագրի ստորագրում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 Պայմանագրի կառավարիչ

2016 թ.
փետրվար

 

8.

Ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքի գույքը սահմանված կարգով նոր վարձակալ ընկերությանը փոխանցման գործընթացի կազմակերպում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

Պայմանագրի կառավարիչ

2016 թ.
մարտ

«Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ պայմանագրի կառավարչին փոխանցելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

9.

ՊՄԳ-ի պայմանագրի մեկնարկում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 Պայմանագրի կառավարիչ

2016 թ.
հունիսի 1-ը

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան