ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2014 թվականի N 742-Ն
«ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):
2. Սահմանել, որ`
1) պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
ա. հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը,
բ. հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը,
գ. ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը.
2) պետական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար.
3) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքը, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք։ Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, թանկարժեք մետաղներ, թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված իրերը կազմակերպությանը հանձնվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
4. Թույլատրել պետական կազմակերպությանն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները`
1) նվագարանների պատրաստում և վերանորոգում.
2) երաժշտական խմբակների ձևավորում և գործունեության կազմակերպում.
3) թանգարանային առարկաների կրկնօրինակների, պատճենների տրամադրում.
4) հուշանվերների պատրաստում և իրացում.
5) հրատարակչական գործ.
6) համերգների և հյուրախաղերի կազմակերպում.
7) երաժշտարվեստի բնագավառի կադրերի վերապատրաստման դասընթացների կազմակերպում.
8) հանրային սննդի կազմակերպում (անմիջական տեղում սպառման համար պատրաստի թեթև սննդամթերքի, ինչպես նաև ոչ ոգելից խմիչքների վաճառք և սպասարկում)՝ պետական կազմակերպության աշխատողների և այցելուների համար:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը և ապահովել պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 1 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.11.2019, N 1652-Ն | 14.12.2019, N 742-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|