Basic information
Number
ՆՀ-1078-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (13.10.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2016.10.12/74(1254) Հոդ.947
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
03.10.2016
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.10.2016
Effective date
13.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ՝ Ի ԴԵՄՍ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՏԱՐԱՅԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԹԻՎ TFOA 2706 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի` ի դեմս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2016 թվականի հուլիսի 15-ին և 2016 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված «Հայաստանում Մաստարայի ջրամբարի նախապատրաստման ծրագիր» թիվ TFOA 2706 դրամաշնորհի համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հոկտեմբերի 3

Երևան

ՆՀ-1078-Ն