Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 731-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշենի 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավորներ առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության մասին պայմանագրեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման, դրանցում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 731-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Երեվան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքՈՒՄ, Վարդաշենի 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճՈՒՂՈՒ 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN

ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Հայրիյան Արտյոմ Սերգեյի

Հայրիյան Սերգեյ Արտյոմի

Հայրիյան Սոֆիա Արտյոմի

AK0427960, տրված՝ 21.01.2010 թ., 009-ի կողմից

ծնվ.՝ 2011 թ.

ծնվ.՝ 2012 թ.

քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող. 68, հանրակացարան, բն. 4

34.9

882760.6

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

2.

Այվազյան Դիանա Վալերիի

Այվազյան Սվետլանա Սուրիկի

AN0351754, տրված՝ 04.12.2013 թ., 004-ի կողմից

000864983, տրված՝ 06.01.2014 թ., 004-ի կողմից

քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5, հանրակացարան, բն. 214

17.5

51607.5

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

3.

Անտոնյան Ինեսա Ռուբենի

AH 0246514, տրված՝ 24.10.2006 թ., 031-ի կողմից

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքի թիվ 820 սենյակ

17.0

101507

սեփականության իրավունքով

4.

Սարգսյան Զոյա Արմենակի

Սարկիսյան Դիանա Սեմյոնի

AN0467801, տրված՝ 08.05.2013 թ., 005-ի կողմից

AM0860136, տրված՝ 04.09.2012 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանային թիվ 1 մասնաշենքի թիվ 520 սենյակ

16.6

99118.6

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան