Գլխավոր տեղեկություն
Համար
N 852-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 852-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1190-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1190-Ա որոշման 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-ին ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«բ. 74 236.0 մլն դրամը և հողամասի կադաստրային արժեքը՝ մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ,»,

2) 1-ին ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

3) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) սույն կետով սահմանված ժամկետին հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնորդի կողմից վճարումները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու դեպքում վճարել տույժ՝ վճարման կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարած գումարի մեկ տոկոսի չափով:»,

4) լրացնել նոր՝ 5-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) գնորդը պարտավոր է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 4 104 084 դրամ գումար՝ որպես նախապես վճարված դատական ծախս:»:

2. Որոշումը լրացնել նոր՝ «31 » կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«31 . Սահմանել, որ գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել մինչև սույն փոփոխությունն ուժի մեջ մտնելը հաշվարկված տույժերը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 22

Երևան