ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն` Հեղինե Հովհաննիսյանի դստերը` Մարինե Մարինոսյանին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 2,277.41 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.17 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 22 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 844-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||
Ծրագրային |
Անվանումը Նկարագրությունը | |||||||
1069 |
ԾՏ05 | |||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող անձանց թիվը |
|||||||
Գումարը |
X |
X |
2,277.41 |
2,277.41 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
|||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 844-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
ՀՀ 2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1069 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների ընտանիքներին |
2,277.4 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ | ||||
Աջակցություն հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների գերեզմանների բարեկարգման, մահարձանների և հուշատախտակների պատրաստման ու տեղադրման համար | ||||
ԾՏ05 |
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
2,277.4 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|