ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 824-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 6 ջրամբարների (Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների) տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն կատարելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 25,000.0 հազ. դրամ, որից՝ ինն ամսում 25,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների գնումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացնելու է բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 4.
Այլ քաղաքականության միջոցառումների գծով կատարողական չափորոշիչներ
Աղյուսակ 10. Ծառայություններ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը | |||||
1004 |
ԱԾ08 | |||||
Քանակական |
Ուսումնասիրության քանակ |
6 |
6 |
|||
Որակական |
Մշակված չէ |
|||||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
25000.0 |
25000.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
Աջակցություն ոռոգման ծառայություններին (1004) | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում | ||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | |
Ծրագիրը |
Միջոցառումը |
(Բաժին/Խումբ/Դաս) |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | |
1004 |
ԾՐԱԳԻՐ |
|||
Աջակցություն ոռոգման ծառայություններին |
25000.0 | |||
Ծրագրի նկարագրությունը | ||||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Ոռոգման ծառայություններ. հուսալիության և մատչելիության ապահովում | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ08 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումարի հատկացում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արմավիրի մարզի 4 և Քասախի ու Գեղարդալճի ջրամբարների հետագա կառուցման համար տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն |
25000.0 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը | ||||
6 ջրամբարների տեխնիկատնտեսական ցուցանիշների ուսումնասիրություն կատարելու համար | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը | ||||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 824-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Միջանցիկ կոդը՝ ըստ CPV դասակարգման |
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի գինը |
քանակը |
գումարը | ||||
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
||||||||
Բաժին N 04 |
Խումբ N 02 |
Դաս |
Ոռոգում |
25000.0 | ||||
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ (11.01.01.01) |
||||||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
||||||||
71335000-1 |
Տեխնիկական ուսումնասիրություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
25000000.0 |
1 |
25000.0 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.12.2014, N 1532-Ն | 07.03.2015, N 824-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|