Գլխավոր տեղեկություն
Համար
N 822-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.07.16/2(28) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2014 թվականի N 822-Ն

 

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 2014 թվականի ընթացքում «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության ջրանցքներում ինքնահոս ջրի դեֆիցիտը լրացնելու, ինչպես նաև նշված ջրաքանակն ինքնահոս եղանակով հաշվառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 515.0 մլն դրամ, որից՝ ինն ամսում 315.0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ նախատեսված սուբսիդիայի տրամադրման համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 822-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0

0

     

այդ թվում՝

   

06

   

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(400000.0)

(400000.0)

     

այդ թվում՝

   
 

03

 

Ջրամատակարարում

(400000.0)

(400000.0)

     

այդ թվում՝

   
   

01

Ջրամատակարարում

(400000.0)

(400000.0)

     

այդ թվում՝

   
     

02. Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)

(400000.0)

(400000.0)

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

(400000.0)

(400000.0)

     

որից`

   
     

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

(400000.0)

(400000.0)

     

այդ թվում՝

   
     

Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին

(400000.0)

(400000.0)

     

այդ թվում՝

   
     

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին

(400000.0)

(400000.0)

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

400000.0

400000.0

     

այդ թվում՝

   
 

02

 

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն

400000.0

400000.0

     

այդ թվում՝

   
   

04

Ոռոգում

400000.0

400000.0

     

այդ թվում՝

   
     

06. Ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

400000.0

400000.0

     

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

400000.0

400000.0

     

որից`

   
     

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

400000.0

400000.0

     

այդ թվում՝

   
     

Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին

400000.0

400000.0

     

այդ թվում՝

   
     

Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին

400000.0

400000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 822-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 27 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Ծախսային ծրագրի անվանումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

04

02

04

 Ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

915000.0

     

այդ թվում`

 
     

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

915000.0

     

այդ թվում`

 
     

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ

915000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 822-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11.33 աղյուսակում կատարվող փոփոխությունները ԵՎ լրացումները

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը

 

1004

 ԱԾ01

Ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

Նկարագրությունը

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի կողմից էլ. էներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում

   

Քանակական

Ջրամատակարարման ծավալը, մլն խոր. մ

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

715000.0

915000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն ոռոգման ծառայություններին /1004/

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններ

 

Ծրագրային դասիչը

Անվանումը

 

1072

ԱԾ01

Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)

Նկարագրությունը

   

Խմելու ջուր մատակարարող ընկերության սուբսիդավորում՝ հաստատված սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափի համար, ինչպես նաև ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկի մայր գումարների մարման համար

Քանակական

Բաժանորդների մատակարարվող ջրի ծավալը, մլն խոր. մ

   
 

Հեռացվող կեղտաջրերի ծավալ, մլն խոր. մ

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

(400000.0)

(400000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Աջակցություն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններին /1072/

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

 «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 7-ի N 822-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը

 

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

ՀՀ 2014 թ. պետական բյուջե

Ծրագիրը

Միջոցառումը

(Բաժին/Խումբ/Դաս)

 

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

1004

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն ոռոգման ծառայություններին

915000.0

Ծրագրի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ մատակարարող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ոռոգման ծառայություններ հուսալիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ01

 

Ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

915000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

«Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի կողմից էլ. էներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում

Ծառայություն մատուցողի անվանումը

Ջրառ իրականացնող կազմակերպություններ

1072

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Աջակցություն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություներին

(400000.0)

Ծրագրի նկարագրությունը

Խմելու ջուր մատակարարող ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ջրամատակարարման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ01

 

Խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորում («Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածք)

(400000.0)

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Խմելու ջուր մատակարարող ընկերության սուբսիդավորում՝ հաստատված սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափի համար, ինչպես նաև ՎԶԵԲ-ի և ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկի մայր գումարների մարման համար

Ծառայություն մատուցողի անվանումը

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան