Գլխավոր տեղեկություն
Համար
N 627-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2014-16.07.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2014 թվականի N 627-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի կապակցությամբ 2014 թվականի հուլիսի 10-11-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սոչի գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սոչիի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վալերի Մկրտումյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Սուսաննա Տոնոյանինը, Մանվել Մելիքյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը, Բագրատունի Բարսեղյանինը և Արմեն Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Արտակ Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Արմեն Գևորգյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Երվանդ Զախարյանինը, Արմեն Մուրադյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Գագիկ Եգանյանինը, Սուրեն Ամիրբեկյանինը, Էդվարդ Ստեփանյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2014 թվականի հուլիսի 10-ին՝ Երևան-Սոչի և 2014 թվականի հուլիսի 11-ին՝ Սոչի-Երևան երթուղով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սոչի մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 7-ի N 627-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-11-Ը ՍՈՉԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

   

Ա. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար

   

Գ. Խաչատրյան

- ՀՀ ֆինանսների նախարար

   

Ե. Զախարյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

   

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար

   

Գ. Դումանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

   

Վ. Մկրտումյան

- ՀՀ վարչապետի օգնական

   

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Ս. Տոնոյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

   

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

   

Ս. Ամիրբեկյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի գլխավոր խորհրդական

 

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

   

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

   

Է. Ստեփանյան

- ՀՀ ֆինանսների նախարարի օգնական

   

Տ. Աբրահամյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար

   

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի 2-րդ քարտուղար (մեկնում է նախօրոք)

   

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Բ. Բարսեղյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

   

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

   

Տ. Մեհրաբյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան