Գլխավոր տեղեկություն
Համար
N 826-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2014-28.02.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2014.07.16/2(28) Հոդ.765
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 826-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում և նախաբանում, որոշման N 1 հավելվածի 1-ին կետում, որոշման N 2 հավելվածի 1-ին և 12-րդ կետերում, որոշման N 3 հավելվածի 1-ին կետում, 5-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում, 5-րդ կետի 6-րդ ենթակետի նախաբանում, որոշման N 4 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» բառերը փոխարինել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետը «վճարումներ» բառից հետո լրացնել «, պայմանագրային եկամուտ» բառերով,

բ. 2-րդ կետի 5-րդ ենթակետը «(բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց, փրկարարական ծառայության ծառայողների)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև գործատուից պայմանագրային եկամուտ ստացող անձ.» բառերով,

գ. 3-րդ կետում, 5-րդ կետի 6-րդ ենթակետում, 8-րդ կետի 12-րդ ենթակետում, 30-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում, 34-րդ կետի 8-րդ և 10-րդ ենթակետերում, 35-րդ կետում, 37-րդ կետի 9-րդ ենթակետում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով,

դ. 8-րդ կետի 10-րդ ենթակետը «ավարտը» բառից հետո լրացնել «, երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը» բառերով,

ե. 30-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում, 34-րդ կետի 6-րդ ենթակետում, 37-րդ կետի 2-րդ ենթակետում «պարտադիր կուտակային բաղադրիչի» բառերը փոխարինել «կուտակային բաղադրիչի» բառերով,

զ. 30-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.

«4.1) կուտակային բաղադրիչի մասնակից՝ մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը (կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), նրա համար գործատուի կողմից հաշվարկված սոցիալական վճարի գումարը՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).»,

է. 34-րդ կետի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուից հաշվետու ամսվա ընթացքում աշխատավարձ (այդ թվում՝ պայմանագրային եկամուտ) ստացած վարձու աշխատողի, այդ թվում՝ պայմանագրային աշխատողի) ներկայացրած անձնավորված հաշվարկ են ներառվում՝»,

ը. 35-րդ կետում «անձը ներկայացնում է առանձին հաշվարկ» բառերը փոխարինել «առանձին հաշվարկներն անձը ներառում է մեկ հաշվարկում» բառերով,

թ. 37-րդ կետի 6-րդ ենթակետում «կուտակային» բառը փոխարինել «կենսաթոշակային» բառով.

3) որոշման N 2 հավելվածում՝

ա. 9-րդ կետի 1-ին ենթակետի նախաբանում և «ա» պարբերությունում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով,

բ. 9-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

գ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) հարկային մարմնի կողմից տրված վճարման հանձնարարականի հիման վրա սոցիալական վճար կատարած (կատարող) անձի համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կուտակային հատկացում կատարելու դեպքում` մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված):»,

դ. 10-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մասնակիցների ռեեստր վարողին փաստացի փոխանցված կուտակային հատկացումների չափի մասին տվյալների հիման վրա` մասնակցի համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրվում է մասնակցի անհատական հաշիվ:»,

ե. 11-րդ կետի 1-ին ենթակետի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած (կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով միացած) անձանց հետևյալ տվյալները.»,

զ. 12-րդ կետի 1-ին ենթակետում «պարտադիր կուտակային բաղադրիչին» բառերը փոխարինել «կուտակային բաղադրիչի» բառերով.

4) որոշման N 3 հավելվածում՝

ա. 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 5-րդ կետի 4-րդ ենթակետի «ա» պարբերությունում «պարտադիր կուտակային բաղադրիչի» բառերը փոխարինել «կուտակային բաղադրիչի» բառերով,

բ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «զ» պարբերությունում, 6-րդ ենթակետի «զ» պարբերությունում և 7-րդ ենթակետի «դ» պարբերությունում և 8-րդ ենթակետի «գ» պարբերությունում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով,

գ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «է» պարբերությունում, 6-րդ ենթակետի «է» պարբերությունում և 7-րդ ենթակետի «ե» պարբերությունում «պարտադիր կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա) չափը» բառերը փոխարինել «կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)» բառերով,

դ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ը» պարբերությունում և 6-րդ ենթակետի «ը» պարբերությունում «և պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով, իսկ «պարտադիր կուտակային վճարի չափը» բառերը փոխարինել «կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)» բառերով,

ե. 5-րդ կետի 7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում՝ այդ գործունեությունն իրականացնելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը) և այդ գործունեության տեսակների մասով ստացված եկամուտներից օրենքով սահմանված կարգով վճարված եկամտային հարկի և սոցիալական վճարի գումարները:»,

զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Հարկային մարմինը գանձապետարանին է տրամադրում՝

1) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հանձնարարականի շրջանակներում՝

ա. սոցիալական վճարը փոխանցած հարկ վճարողի ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),

բ. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` կամուրջ հաշվեհամարը,

գ. փոխանցումն իրականացնող բանկի անվանումը,

դ. մասնակիցների ռեեստրը վարողի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված հաշվեհամարը,

ե. մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման ենթակա կուտակային հատկացման ընդհանուր գումարը,

զ. սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների գումարը,

է. գանձապետական համակարգում փոխանցման (գործառնության) նույնականացման եզակի համարը».

5) որոշման N 4 հավելվածի 15-րդ կետում`

ա. 3-րդ ենթակետում «և պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «և սոցիալական» բառերով, «պարտադիր կուտակային» բառերը` «սոցիալական» բառով, իսկ «պարտադիր կուտակային վճարի չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` առանձնացված)» բառերը` «կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)» բառերով,

բ. 4-րդ ենթակետում «պարտադիր կուտակային վճարի չափերը, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը» բառերը փոխարինել «սոցիալական վճարի չափերը, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված և վճարված տույժերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)» բառերով,

գ. 10-րդ և 11-րդ ենթակետերում «պարտադիր կուտակային վճարի, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը` առանձնացված)» բառերը փոխարինել «սոցիալական վճարի, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը (այդ թվում` սոցիալական վճարներից կատարվող կուտակային հատկացումների չափը՝ առանձնացված)» բառերով,

դ. 12-րդ ենթակետում «պարտադիր կուտակային վճարի, պարտադիր կուտակային վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված պարտադիր կուտակային վճարի չափը» բառերը փոխարինել «սոցիալական վճարի, սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար վճարված տույժերի չափերը, մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցված կուտակային հատկացումների չափը» բառերով,

ե. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) հաշվետու ժամանակահատվածում հաշվարկված և փոխանցված` սոցիալական վճարի ամսական առավելագույն չափը գերազանցող գումարները` ըստ ամիսների (առկայության դեպքում, այդ թվում՝ մասնակիցներին վերադարձված գումարները՝ առանձնացված)»,

զ. 14-րդ ենթակետում «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով,

է. 15-րդ ենթակետում «կուտակային» բառը փոխարինել «կենսաթոշակային» բառով:

2. Սահմանել, որ՝

1) եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմումը ներկայացվում է (դիմումը մուտքագրվում է տեղեկատվական համակարգ) 2014 թվականի հուլիս և (կամ) օգոստոս ամիսներին (բայց ոչ ավելի ուշ, քան հուլիս ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը), ապա անձն ազատվում է նաև 2014 թվականի հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձից սոցիալական վճար կատարելու պարտականությունից.

2) եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դիմումը ներկայացվում է (դիմումը մուտքագրվում է տեղեկատվական համակարգ) 2014 թվականի հուլիս ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելուց հետո, ապա անձն ազատվում է սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ սկսած հաջորդ ամսվա 1-ից.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն այլ աշխատանքի անցնելու (օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող չհամարվելու) դեպքում պահպանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու իրավունքը.

4) մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր կուտակային բաղադրիչի կամավորության սկզբունքով մասնակցած (մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված) անձը շարունակում է օրենքով սահմանված կարգով կատարել սոցիալական վճարներ և իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնելու սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու մասին դիմում.

5) եթե սույն կետի 4-րդ ենթակետում նշված անձը չի ներկայացնում սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում, և նա ծնվել է 1964 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, ապա սոցիալական վճար կատարելու (2014 թվականի հուլիսի ամսվա և դրան հաջորդող) ժամանակահատվածի համար նրա օգտին կուտակային հատկացումները կատարվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով.

6) անձը սույն կետի 4-րդ ենթակետում նշված սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու մասին դիմում ներկայացնելուց հետո կրկին սոցիալական վճարներ կատարելու (կուտակային բաղադրիչի կամավորության սկզբունքով մասնակցելու) համար դիմումը ներկայացնում է հարկային մարմին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով (ընդ որում, եթե սույն կետի 4-րդ ենթակետում նշված անձը ծնվել է 1964 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը ներկայացնում է սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում, ապա այդ անձի օգտին կուտակային հատկացումները կատարվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով).

7) գործատուն, 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի օգտին 2015 թվականի հունվար ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի համար սոցիալական վճարները կատարելու նպատակով, 2015 թվականի հունվար ամսվա ընթացքում անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգ է մուտքագրում այն երեխայի ծննդյան օրը, ամիսը տարեթիվը, ում ծննդյան կապակցությամբ ծագել է արձակուրդի իրավունքը: Ընդ որում, գործատուն սույն ենթակետով սահմանված վարձու աշխատողի օգտին սոցիալական վճարները կատարում է մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ), եթե սույն ենթակետով սահմանված վարձու աշխատողը՝

ա. մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը չի ներկայացրել (համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ չէր կարող ներկայացնել) սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում, կամ`

բ. մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ներկայացրել է սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում, կամ`

գ. ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորության սկզբունքով մասնակցել է պարտադիր կուտակային բաղադրիչին և մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը չի ներկայացրել սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում կամ ներկայացրել է սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում, կամ`

դ. ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը և մինչև 2015 թվականի հունվարի 1-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացրել է դիմում.

8) եթե սույն կետի 7-րդ ենթակետում նշված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացրել է սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում, ապա 2015 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում ներկայացնելու դեպքում գործատուն նրա օգտին սոցիալական վճարները կատարում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ մինչև երեխայի 2 տարին լրանալու, բայց ոչ ավելի, քան խնամքի արձակուրդն ավարտվելու ամիսը (ներառյալ).

9) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գերավճարները վերադարձնելու կարգը սահմանում է ֆինանսական ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը.

10) եթե 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձը վարձու աշխատողի կարգավիճակ է ձեռք բերել (նշանակվել է նոտարի պաշտոնում, դարձել է անհատ ձեռնարկատեր) 2014 թվականի հուլիսի 1-ին և չի համարվում օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող, ապա պահպանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու իրավունքը.

11) եթե 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձն ազատվում է աշխատանքից (ազատվում է նոտարի պաշտոնից, որպես անհատ ձեռնարկատեր դադարեցնում է գործունեությունը) 2014 թվականի հուլիսի 2-ին և դրանից հետո, ապա հետագայում (մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ) վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերելու (նոտարի պաշտոնում նշանակվելու, անհատ ձեռնարկատեր դառնալու) և օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված վարձու աշխատող չհամարվելու դեպքում պահպանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու իրավունքը.

12) եթե 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձն ազատվում է աշխատանքից (ազատվում է նոտարի պաշտոնից, որպես անհատ ձեռնարկատեր դադարեցնում է գործունեությունը) 2014 թվականի հուլիսի 1-ին, ապա հետագայում (մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը) վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերելու (նոտարի պաշտոնում նշանակվելու, անհատ ձեռնարկատեր դառնալու) դեպքում չի կարող հրաժարվել սոցիալական վճարներ կատարելուց:

3. Հաստատել սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու և սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը՝ բացառությամբ 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» և «զ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 826-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ֆիզիկական անձի (վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր, նոտար) կողմից սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու և սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումները հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

 

ԲԱԺԻՆ 2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

3. Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) կարող են ներկայացնել`

1) 1974 թվականին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները (բացառությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի).

2) մինչև 1974 թվականը ծնված այն վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ովքեր մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կամավորության սկզբունքով դարձել են պարտադիր կուտակային համակարգի մասնակիցներ:

4. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Թղթային դիմումը պետք է ներառի՝

1) գործատուի անվանումը.

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) հավաստում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու է սոցիալական վճարներ (լրացվում է միայն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի դեպքում).

4) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմողի ստորագրությունը:

5. Գործատուն, սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո, ոչ ուշ, քան դիմումն ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ՝ համաձայն N 1 ձևի: Էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի (աշխատողների) տվյալը (տվյալները) (ում համար ներկայացվում է փաստաթուղթը) լրացվում է (լրացվում են) անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից, ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով: Թղթային դիմումները պատշաճ կարգով պահպանվում են գործատուի մոտ: Սույն կետով նախատեսված էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).

2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն.

3) սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) հավաստում, որ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողը տեղեկացված է, որ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու է սոցիալական վճարներ.

5) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարեթիվը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված՝ մեկ էլեկտրոնային փաստաթղթով գործատուն միաժամանակ կարող է հարկային մարմնին տեղեկացնել սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած՝ մեկից ավելի վարձու աշխատողների մասին:

7. Եթե վարձու աշխատողը սույն կարգի 4-րդ կետում նշված՝ թղթային դիմումը ներկայացնում է 2014 թվականի հուլիս կամ օգոստոս ամիսներին (մինչև 2014 թվականի հուլիս ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը), ապա գործատուն դրա մասին հարկային մարմնին տեղեկացնում է անմիջապես:

8. Եթե վարձու աշխատողը սույն կարգի 4-րդ կետում նշված՝ թղթային դիմումը ներկայացնում է 2014 թվականի դեկտեմբեր ամսին (մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը), ապա գործատուն դրա մասին հարկային մարմնին տեղեկացնում է ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերի 25-ին:

9. Անհատ ձեռնարկատերը, նոտարը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու մասին դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ՝ համաձայն N 2 ձևի: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականություններից ազատված աշխատողը դիմումի տեքստում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սույն կետով նախատեսված էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրվում է այն ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).

2) փաստաթուղթը ներկայացնողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի կամ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն կամ հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը).

3) եթե փաստաթուղթը ներկայացնում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձը, ապա հավաստում, որ տեղեկացված է, որ սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու է սոցիալական վճարներ.

4) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը տարեթիվը:

10. Սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու մասին դիմումը կարող է ներկայացվել հարկային մարմին (գործատուն կարող է էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմնին տեղեկացնել դիմում ստանալու մասին) մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը:

11. Գործատուի կողմից սույն կարգի 5-րդ կետում նշված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել՝ մինչև տվյալ ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը:

 

ԲԱԺԻՆ 3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

12. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումը կարող են ներկայացնել սույն կարգի 3-րդ կետում նշված` սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարված անձինք:

13. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումը վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի) ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Թղթային դիմումը պետք է ներառի՝

1) գործատուի անվանումը.

2) դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.

3) հավաստում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ սոցիալական վճար կատարելը վերսկսելու դեպքում անձն այլևս չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելուց.

4) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմողի ստորագրությունը:

14. Գործատուն, սույն կարգի 13-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան դիմումն ստանալու ամսվա վերջին աշխատանքային օրը, դրա մասին էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով տեղեկացնում է հարկային մարմնին՝ ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ՝ համաձայն N 3 ձևի: Էլեկտրոնային փաստաթղթում վարձու աշխատողի տվյալները (ում համար ներկայացվում է փաստաթուղթը) լրացվում են անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգից, ընտրելու միջոցով, իսկ մնացած բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով): Սույն կետով նախատեսված էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրվում է գործատուի կողմից և ներառում է՝

1) փաստաթղթի մուտքագրման համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից).

2) փաստաթուղթը ներկայացնող գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն.

3) սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում ներկայացրած վարձու աշխատողի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) հավաստում, որ վարձու աշխատողը տեղեկացված է, որ այլևս չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից.

5) փաստաթուղթը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված՝ մեկ էլեկտրոնային փաստաթղթով գործատուն միաժամանակ կարող է հարկային մարմնին տեղեկացնել սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում ներկայացրած՝ մեկից ավելի վարձու աշխատողների մասին:

16. Անհատ ձեռնարկատերը, նոտարը և հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողը սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, անձնավորված հաշվառման համակարգի միջոցով հարկային մարմին ներկայացնելով համապատասխան էլեկտրոնային փաստաթուղթ՝ համաձայն N 4 ձևի: Անհատ ձեռնարկատերը, նոտարը, հարկային գործակալի պարտականություններից ազատված աշխատողը դիմումի տեքստում որևէ գրառում չեն կատարում (բոլոր տվյալները լրացվում են ինքնաշխատ եղանակով):

17. Սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմում կարող է ներկայացնել նաև այն անձը, ով ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը, մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կամավորության սկզբունքով մասնակցել է պարտադիր կուտակային բաղադրիչին և ներկայացրել է սոցիալական վճար կատարելը դադարեցնելու մասին դիմում` սույն կարգի 13-16-րդ կետերով սահմանված կարգով:

18. 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձը սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումը կարող է ներկայացնել մինչև 2017 թվականի մայիս ամիսը (ներառյալ): Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձը սոցիալական վճար կատարելը վերսկսելու մասին դիմումը կարող է ներկայացնել առանց ժամկետի սահմանափակման: Այս դեպքում սոցիալական վճարները կատարվում են դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից (հաջորդող ամսվա աշխատավարձից):

19. Գործատուի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել: Եթե փաստաթուղթը չեղարկվում է վերսկսելու ամսվա համար ներկայացված հաշվարկից հետո, ապա անձը սոցիալական վճարներ չի կատարում հաշվարկ ներկայացնելու ամսվան հաջորդ հաշվետու ամսվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)

սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու մասին

Փաստաթղթի մուտքագրման համար

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Գործատուի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21.06.2014թ. ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասը` հայտնում եմ, որ հետևյալ քաղաքացին (քաղաքացիները) հրաժարվում է (հրաժարվում են) սոցիալական վճար կատարելու պարտականությունից:

Քաղաքացին (քաղաքացիները) տեղեկացված է (տեղեկացված են), որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու է (կատարելու են) սոցիալական վճարներ (բացառությամբ մինչև 1974 թվականը ծնված` կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից հանդիսացող անձանց):

 

Սոցիալական վճար կատարելուց հրաժարված անձանց տվյալները

Անունը, ազգանունը

ՀԾՀ-ն

Հրաժարվում է սոց. վճար կատարելուց

     
     
     
     
     
     

 

ü
Հանձնվել է սխալմամբ:

 

Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը (ստորագրությունները)

 

Ձև N 2

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

 սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու (բացառությամբ մինչև 1974 թվականը ծնված` կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից հանդիսացող անձանց)

Փաստաթղթի մուտքագրման համար

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի), հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անունը, ազգանունը

 

Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանումը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

 

 

 

           

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

                 

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21.06.2014թ. ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասը` հրաժարվում եմ սոցիալական վճար կատարելու պարտականությունից:

Տեղյակ եմ, որ սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու կամարտահայտությունը տարածվում է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի վրա և 2017 թվականի հուլիսի 1-ից կատարելու եմ սոցիալական վճարներ:

 

Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը

 

Ձև N 3

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն   Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ (ԴԻՄՈՒՄ)

 սոցիալական վճար կատարելը վերսկսելու

Փաստաթղթի մուտքագրման համար

-------------------------------------------------------------

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Գործատուն, անհատ ձեռնարկատերը (նոտար)

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21.06.2014 թ. ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 4-րդ մասը` հայտնում եմ, որ քաղաքացի________________________________-ը (ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանքի համար` ___________________) դիմել է սոցիալական վճար կատարելը վերսկսելու համար:

Քաղաքացին տեղեկացված է, որ այլևս չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելուց:

ü
Դիմումը հանձնվել է սխալմամբ:

 

Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրությունը (ստորագրությունները)

 

Ձև N 4

 

Է Լ Ե Կ Տ Ր Ո Ն Ա Յ Ի Ն  Փ Ա Ս Տ Ա Թ ՈՒ Ղ Թ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ

 

ԴԻՄՈՒՄ

 սոցիալական վճար կատարելը վերսկսելու

Փաստաթղթի մուտքագրման համար

___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի), հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատողի անունը, ազգանունը

 

Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) անվանումը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Վարձու աշխատողի գործատուի (հարկային գործակալի պարտականություններից ազատված) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

 

 

 

 

           

Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

                 

Դիմումը ներկայացնելու ամսաթիվը

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21.06.2014թ. ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 4-րդ մասը` վերսկսում եմ սոցիալական վճար կատարելը:

Տեղյակ եմ, որ այլևս չեմ կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելուց:

 

Սոցիալական վճար կատարողի ստորագրությունը