Գլխավոր տեղեկություն
Համար
N 1612-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1612-Ա

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Ամասիա» կինոթատրոնը (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող` 780.47 քառ. մետր մակերեսով կինոթատրոնի շենքը) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքին (այսուհետ՝ գնորդ):

2. Սահմանել`

1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2011 թվականի մայիսի 20-ին գնահատված արժեքը` 8844 հազ. դրամ.

2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1000 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 404465 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`

1) գույքի վերանորոգման նպատակով 3 տարվա ընթացքում կատարել 124345538 դրամի չափով ներդրումներ.

2) գույքն օգտագործել ըստ նշանակության (մշակութային գործընթացին նպաստող գործունեություն իրականացնելու համար).

3) համայնքի միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը խմբ. 17.07.14 N 770-Ա)

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 22
Երևան