Գլխավոր տեղեկություն
Համար
N 790-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2014-02.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.16/23(502) Հոդ.736
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 790-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԵՐՈՒՄ 2014 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 971-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 905-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի ու Լոռու մարզերի համայնքներում 2014 թվականին կարկտահարության պատճառած վնասները հնարավորինս մեղմելու և հողօգտագործողներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների ցուցակները՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը հաստատելու և սերմերի ներմուծումը թույլատրելու մասին» N 971-Ն որոշման հավելվածի «2012 թվական» բաժնի ութերորդ պարբերությունը «պայմանով» բառից հետո և «2013 թվական» բաժնի յոթերորդ պարբերությունը «փոխանցումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից։» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու, տեղական սերմարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի 971-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 905-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվին» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին և հուլիսի 8-ին կարկտահարությունից տուժած համայնքների աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողներից։» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին՝ 2015 թվականի հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝

1) սույն որոշման հավելվածով հաստատված ցուցակներում ընդգրկված համայնքների 2013 և 2014 թվականներին աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու ստացած հողօգտագործողների կողմից հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 149-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սույն որոշման հավելվածում նշված համայնքների հողօգտագործողների կողմից 2015 թվականի գարնանացանի համար ստացած 370 տոննա գարնանացան գարու սերմացուի դիմաց հետ վերադարձման ենթակա գումարների հավաքագրման վերաբերյալ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 790-Ն որոշման

 

Ց ՈՒ Ց Ա Կ Ն Ե Ր

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում 2014 թվականի հունիսի 19-ին, 30-ին, հուլիսի 7-ին, 26-ին, Լոռու մարզում մայիսի 24-ին ԵՎ հուլիսի 8-ին կարկտահարված համայնքների

 NN
ը/կ

Համայնքը

Հացահատիկ

Կարտոֆիլ

Բանջարեղեն

2013 թ. հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու

2014 թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի համար ներկայացված հայտ

   

վնասված տարածքը
(հա)

վնասվածության չափը
(%)

վնասված տարածքը
(հա)

վնասվածության չափը
(%)

վնասված տարածքը
(հա)

վնասվածության չափը
(%)

քանակը
(տոննա)

շահառուների
թիվը

քանակը
(տոննա)

շահառուների թիվը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ

1.

Գետք

160

50-70

43.3

30-50

21.17

30-50

47.1

67

36.25

58

2.

Ղարիբջանյան

152

50-70

96.1

30-50

22.22

30-50

0

0

20

65

3.

Ախուրիկ

380

70-100

58

30-50

44

30-50

4.15

8

57.3

211

4.

Առափի

100

50

30

30-50

20

30-50

8.3

7

1.4

4

5.

Ազատան

1050

50-70

349

30-50

75

30-50

70.9

135

61

112

6.

Բենիամին

145

50-70

77

30-50

15

30-50

12

27

5

10

7.

Այգաբաց

550.84

50-70

52

30-50

20

30-50

45

80

53.8

139

8.

Արևիկ

330

50-70

58

30-50

-

-

20

14

46.9

115

9.

Բասեն

600

60-100

16

30-50

-

-

28.1

57

50

82

10.

Ջրառատ

680

60-100

-

30-50

-

-

22.5

54

30.4

57

11.

Լուսակերտ

90

50

12

30-50

4

30-50

0

0

0

0

12.

Հովտաշեն

230

70-100

10

30-50

5

30-50

0

0

24

87

13.

Նոր կյանք

330

60-70

25

30-50

10

30-50

17.7

21

30

107

14.

Սարատակ

470

50-70

50

30-50

30

30-50

21.7

33

70

82

15.

Վարդաքար

510

70-100

45

30-50

13

30-50

9

10

20

50

16.

Մեղրաշեն

830

70-100

40

30-50

6

30-50

50

75

151.6

227

17.

Անուշավան

200

70-100

6

30-50

8

30-50

0

0

33.35

120

18.

Փանիկ

715

70-100

72

30-50

30

30-50

5

14

100

715

19.

Գեղանիստ

520

70-100

10

30-50

4

30-50

0

0

51

244

20.

Գետափ

80.24

50-70

1.49

30-50

-

-

5

7

20.5

72

21.

Սպանդարյան

90

50-70

20

30-50

20

30-50

0

0

18

42

22.

Գուսանագյուղ

102.74

50

0.94

30-50

0.56

30-50

30

20

30

58

23.

Ոսկեհասկ

228.02

50-70

3.16

30-50

4.8

30-50

2.1

3

15

32

24.

Երազգավորս

40

50-70

3

30-50

5

30-50

25.25

4

0

0

25.

Հայրենյաց

518.3

70-100

-

30-50

-

-

0.6

1

60

133

26.

Հայկասար

390

70-100

4.7

30-50

-

-

19.2

28

42.2

46

27.

Տուֆաշեն

189.74

60-80

-

30-50

-

-

15

37

35

115

28.

Ձորակապ

94.8

40-70

13.07

30-50

-

-

36.4

27

38.7

167

29.

Մարալիկ

550

60-80

20

30-50

-

 

28.9

20

30

42

30.

Հառիճ

155.85

30-60

24.4

30-50

4.4

30-50

0

0

8.62

89

31.

Հոռոմ

216

50

15

30-50

5

30-50

22

24

25

120

32.

Մեղրաշատ

221.74

60-100

3

30-40

23

30

23.42

35

50

73

33.

Ողջի

235

50-70

15

30-40

-

-

28.9

43

32

48

34.

Բյուրակն

268

50-100

6

30-40

-

-

20

28

25

36

Ընդամենը

11423.27

-

1179.16

-

390.15

-

618.22

1652

1272.02

3558

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ

NN
ը/կ

Համայնքը

Հացահատիկ

Կարտոֆիլ

2013 թ․ հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու

2014 թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի համար ներկայացված հայտ

վնասված տարածքը
(հա)

վնասվածության չափը
(%)

վնասված տարածքը
(հա)

վնասվածության չափը
(%)

քանակը
(տոննա)

տուժած հողօգտա-գործողների թիվը

քանակը
(տոննա)

տուժած հողօգտա-գործողների թիվը

1.

Ամրակից

135.0

75-85

49.0

40-70

12.0

17

5.0

10

2.

Լեջան

80.0

60

40.0

30

-

-

-

-

3.

Ագարակ

75.0

60

40.0

30

-

-

-

-

4.

Մեծավան

30.0

80

40.0

30

-

-

-

-

5.

Այգեհատ

52.0

40

14.0

30

-

-

-

-

6.

Արևածագ

125.0

45

102.0

25

11.0

11

4.0

7

7.

Ծաթեր

45.0

40

40.0

25

-

-

-

-

8.

Դսեղ

20.0

20

2.0

20

13.05

23

-

-

9.

Օձուն

90.0

20

20.0

20

6.5

20

4.0

11

10.

Մղարթ

65.0

45

26.0

30

4.0

13

5.0

8

11.

Ձորամուտ

10.0

70

12.0

30

-

-

-

-

12.

Գարգառ

96.02

40-80

33.99

40-70

6.2

7

4.0

6

13.

Գյուլագարակ

255.03

80-90

43.1

60-80

11.0

28

7

16

14.

Հաբարձի

64.47

60-100

35.72

60-80

4.55

15

2.0

7

15.

Վարդաբլուր

260.34

50-80

87.32

40-70

14.86

36

10.0

27

Ընդամենը

1402.86

 

585.13

 

83.16

170

41.0

92

Ընդամենը ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում վնասվել է 14980,57 հա, որից հացահատիկ՝ 12826,13 հա, կարտոֆիլ՝ 1764,29 հա, բանջարեղեն՝ 390,15 հա։

Ընդամենը 2013 թվականին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում սերմացու ստացած և կարկտահարությունից տուժած հողօգտագործողների թիվը կազմում է 1822, որոնք ստացել են 701,38 տոննա սերմացու՝ 112 220 800 դրամ արժեքով։

Ընդամենը 2014 թվականին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում սերմացուի հայտ ներկայացրած և կարկտահարությունից տուժած հողօգտագործողների թիվը կազմում է 3650, որոնք ներկայացրել են 1313,02 տոննա սերմացուի հայտ՝ 210 083 200 դրամ արժեքով։

Ընդամենը 2013 և 2014 թվականներին 2014,4 տոննա սերմացու՝ 322 304 000 դրամ արժեքով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան