«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014336
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 181-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով համապատասխանեցնել կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ իրավական ակտը «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններին,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրում, Որոշման նախաբանում և Որոշմամբ հաստատված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի` Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը» կանոնակարգ 5/08-ի (այսուհետ՝ Կանոնակարգ) վերնագրում «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «կուտակային» բառով,
2) Որոշման նախաբանի առաջին պարբերությունում «կենսաթոշակային համակարգի» բառերը փոխարինել «բաղադրիչի» բառով, և «պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «կուտակային» բառով,
3) Որոշման նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«նպատակ ունենալով բացահայտել պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում մասնակցությունը, ինչպես նաև հրապարակել վերլուծություններ կուտակային բաղադրիչում նշանակալի զարգացումների մասին և դրանով իսկ ապահովել կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների և հանրության վստահությունը կուտակային բաղադրիչի թափանցիկության նկատմամբ և»,
4) Կանոնակարգի 1-ին կետում «պարտադիր» բառը հանել,
5) Կանոնակարգի 6-րդ կետի 7-րդ ենթակետում «կուտակային վճար» բառերը փոխարինել «փայերի ձեռքբերման վճար» բառերով,
6) Կանոնակարգի 6-րդ կետի 8-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերում, 27-րդ կետում, 29-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում, 35-րդ կետի 1-ին ենթակետում, 43-րդ կետում, 44-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում, 46-րդ կետում, 46-րդ կետի 1-ին ենթակետում «կուտակային վճար» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «կուտակային հատկացում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
7) Կանոնակարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետում հանել «, միջոցների փոխանցում քաղաքացիությունից հրաժարվողներին» բառերը,
8) Կանոնակարգի 30-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետում «61-րդ հոդվածի 5-րդ մասի» բառերը փոխարինել «58-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով,
բ. 5-րդ և 6-րդ ենթակետերում «մինչև օրենքով սահմանված ժամկետում ժառանգությունը ստանալը կամ ժառանգության ժամկետի ավարտը» բառերը փոխարինել «մինչև այդ փայերն Օրենքով սահմանված կարգով ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելը կամ օրենքով սահմանված կարգով մարելը» բառերով,
9) Կանոնակարգի 35-րդ կետում՝
ա. 5-րդ ենթակետում «52-րդ» բառը փոխարինել «47-րդ» բառով,
բ. 8-րդ ենթակետում «պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «կուտակային» բառով,
10) Կանոնակարգի 36-րդ կետի 4-րդ ենթակետում և 42-րդ կետի 4-րդ ենթակետում «60-րդ հոդվածի 1-ին մասով, 60.1 հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով, ինչպես նաև 61-րդ» բառերը փոխարինել «49-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 56-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով, ինչպես նաև 57-րդ» բառերով,
10) Կանոնակարգի 10-րդ գլխի վերնագրում հանել «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ» բառը,
11) Կանոնակարգի 40-րդ կետում հանել «կուտակային» բառը,
12) Կանոնակարգի Հավելված 1-ի Աղյուսակ 1-ի վերնագրում և աղյուսակում «կուտակային վճար» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «կուտակային հատկացում» բառերով համապատասխան հոլովաձևերով,
13) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակ 2-ում «վճարներով» բառը փոխարինել «հատկացումներով» բառով,
14) Կանոնակարգի Հավելված 2-ի աղյուսակ 3-ում հանել «4.5 ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով» տողը,
15) Կանոնակարգի Հավելված 4-ի աղյուսակ 2-ում հանել «ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու հիմքով» սյունակը,
16) Կանոնակարգի Հավելված 5-ի աղյուսակ 1-ում «կուտակային վճար» բառերը իրենց բոլոր հոլովաձևերով փոխարինել «կուտակային հատկացում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|