Գլխավոր տեղեկություն
Համար
N 674-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2014-28.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.590
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2014 թվականի N 674-Ն

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ NN 3 ԵՎ 4 ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 3 ցուցակը` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների N 4 ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 674-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 3

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

12000000

    

I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

   

12001000

1. Երկաթուղային տրանսպորտ և մետրոպոլիտեն

   

1200100ա

1) Բանվորներ

   

1200100ա-11170

Կալանդագործներ

1200100ա-12180

Կապարաանագային համահալվածք լցնողներ

1200100ա-17308

Խողովակ ծակոտող-ներփչողներ

1200100ա-18540

Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր նորոգում են էթիլային հեղուկի գլանատակառը

1200100ա-18540

Շարժակազմ նորոգող փականագործներ, ովքեր կատարում են գլանատակառ նորոգելու, լցնելու և կափույրները փոխելու աշխատանքներ

   
   

12400000

 II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

   

12406000

1. Աշխատանք արդյունաբերական ատոմային ռեակտորներում, ատոմային էլեկտրակայաններում և ջերմամատակարարման ատոմային կայաններում

   

12406000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես շահագործում, նորոգում և կարգաբերում են տեխնոլոգիական սարքավորումը, օդափոխության, կառավարման համակարգերը, տեխնոլոգիական և ճառագայթումային հսկողության սարքերը, կատարում են տարբեր նշանակության ատոմային ռեակտորներ և ատոմային կայաններ շահագործումից հանելու աշխատանքներ

   

12415000

2. Աշխատանքներ կազմակերպությունների լաբորատորիաներում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

   

12415000-17541

Բանվորներ, մասնագետներ, ղեկավարներ և գիտաշխատողներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում ճառագայթաակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթման աղբյուրներով կատարվող աշխատանքներով մշտապես զբաղված են այն շենքերում, որտեղ կատարվում են 1-ին և 2-րդ դասերի աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված լաբորատոր սարքավորումը և մեխանիզմները

   

12416000

3. Աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերի պահեստներում և պահեստարաններում և սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

   

12416000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում, տեսակավորում, վերատարավորում, փաթեթավորում և պահպանում են ճառագայթաակտիվ նյութերը և իոնացնող ճառագայթման աղբյուրները, ինչպես նաև նորոգում են փաստացի աշխատած ժամանակահատվածում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տեխնոլոգիական սարքավորումը

   

12417000

4. Արտահագուստ և սարքավորում ապաակտիվացնելու և փոշազերծելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին կետում թվարկված կազմակերպությունների և արտադրությունների սանթողարկիչներում (ցնցուղարաններում)

   

12417000-1754ա

Բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես ընդունում, տեսակավորում, մաքրում, փոխադրում, լվանում, նորոգում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արտահագուստները (հատուկ կոշիկները)

12417000-1754բ

Հատուկ լվացքատների, սանթողարկիչների (ցնցուղարանների) բանվորներ և ղեկավարներ, ովքեր մշտապես նորոգում են սարքավորումները, մաքրում շենքերը և լվանում ճառագայթաակտիվ աղտոտումները

12417000-1754գ

Բանվորներ և ղեկավարներ, ովքեր ապաակտիվացնում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված սարքավորումը, շենքերը և նյութերը

   

12418000

5. Մոնտաժելու, ապամոնտաժելու և նորոգելու շինարարական աշխատանքներ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված արդյունաբերական շենքերի և կառույցների ներսում

   

12418000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր աշխատանքները կատարում են ճառագայթումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

   

12419000

6. Ճառագայթաակտիվ նյութեր հավաքելու, օգտահանելու, տեղափոխելու և թաղելու աշխատանքներ սույն բաժնի 1-ին ենթաբաժնում թվարկված արտադրություններում

   

12419000-17541

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մշտապես հավաքում, բեռնում, բեռնաթափում, վերամշակում, օգտահանում, տեղափոխում և թաղում են թափոններ ու աղտոտված սարքավորում կամ սպասարկում են սույն բաժնի 1-ին ենթաբաժնում նշված արտադրություններում ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տրանսպորտային միջոցները

   

12423000

7. Աշխատանքներ արտադրական շենքերում` բերիլիումային վնասակարության պայմաններում

   

12423000-1754ա

Բանվորներ, մասնագետներ և ղեկավարներ, ովքեր մոնտաժման, ապամոնտաժման և շինվերանորոգման աշխատանքներ են կատարում բերիլիումային վնասակարության պայմաններում (փաստացի աշխատած ժամանակի համար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 10-ի N 674-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ N 4

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ

ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

23000000

  

 I. ՏՐԱՆՍՊՈՐՏ

   

23001000

1. Երկաթուղային տրանսպորտ

   

2300100ա

1) Բանվորներ

   

2300100ա-10729

Քիմիական լուծույթ պատրաստող ապարատավարներ

2300100ա-11242

Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված), ովքեր աշխատում են լվացման-շոգեմաքրման կայանում (գնացքում, կայարանում)

2300100ա-13144

Կաթսայագործներ, ովքեր կատարում են շոգեքարշի կաթսայի տաք լվացում

2300100ա-13152

Դեպոյի շոգեքարշի հնոցապաններ

2300100ա-17244

Բեռ և ուղեբեռ ընդունող-հանձնողներ, ովքեր աշխատում են ծծմբային նավթ և կծու նյութեր լցնելու և դատարկելու կետերում

2300100ա-17393

Շոգեքարշի կաթսա լվացողներ

2300100ա-18000

Հատուկ ինտենսիվ երթևեկության մայրուղային-երկաթուղային տեղամասերում գնացք ընդունելու, ճանապարհելու և բաց թողնելու գծով արտակարգային և առաջին կարգի կայարանների հերթապահներ

2300100ա-18001

Արտակարգային և առաջին կարգի կայանների

 

տեսակավորման մեքենաների հերթապահներ և օպերատորներ

2300100ա-18002

Բեռնատար գնացքի վագոնավարներ

2300100ա-18003

Երկաթուղային անցատեղերում շոգեքարշերի և շոգեամբարձիչների մեքենավարներ և մեքենավարների օգնականներ

2300100ա-18004

Ջերմաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18005

Էլեկտրաքարշի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18006

Դիզելագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18007

Էլեկտրագնացքի մեքենավարներ և մեքենավարի օգնականներ

2300100ա-18008

Գնացքաքարշային (լոկոմոտիվային) բրիգադի մեքենավար-հրահանգիչներ

2300100ա-18009

Գնացքի կարգավարներ (դիսպետչերներ) և ավագ կարգավարներ (ավագ դիսպետչերներ)

2300100ա-18010

Վագոնների երթևեկության արագությունը կարգավորողներ, գնացք կազմողներ

2300100ա-18011

Մայրուղային-երթուղային ճանապարհների հպակային (կոնտակտային) ցանցի էլեկտրամոնտյորներ և էլեկտրամեխանիկներ

   

2300100բ

2) Ղեկավարներ և մասնագետներ

   

2300100բ-23407

Լվացման-շոգեմաքրման կայարանի (գնացքի, կետի) վարպետներ

   

23002000

2. Մետրոպոլիտեն

   

2300200ա

1) Բանվորներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

   

2300200ա-11242

Մետրոպոլիտենի կազմակերպությունների բրիգադավարներ (ազատված)

2300200ա-11448

Դրեզինի վարորդներ

2300200ա-11906

Ցամաքեցնողներ (դրենաժողներ)

2300200ա-13506

Ջրամբարձիչի մեքենավարներ

2300200ա-13741

Խյուսափոսային ագրեգատի մեքենավարներ

2300200ա-13771

Ներքին այրման շարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ

2300200ա-13773

Էլեկտրաշարժիչով շարժական ճնշակի (կոմպրեսորի) մեքենավարներ

2300200ա-13890

Լվացող կայանքի մեքենավարներ

2300200ա-14091

Ուղեամբարձիչի մեքենավարներ

2300200ա-14335

Ֆրեզերային-մաքրամշակման մեքենայի մեքենավարներ

2300200ա-14369

Փայտակոճ ամրացնող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14370

Փայտակոճ հանող մեքենայի մեքենավարներ

2300200ա-14577

Բլոկավորման և կենտրոնացման սարքավորումներ մոնտաժողներ երկաթուղային տրանսպորտում

2300200ա-14601

Կապի սարքավորում մոնտաժողներ

2300200ա-14668

Ճանապարհային մոնտյորներ

2300200ա-14979

Ուղեսպասարկիչ մեքենա և մեխանիզմ կարգաբերողներ

2300200ա-15406

Ճանապարհ և արհեստական կառույց շրջանցողներ

2300200ա-15572

Արատանշիչ սայլակի օպերատորներ

2300200ա-15874

Ճանապարհաչափման օպերատորներ

2300200ա-17531

Բանվորներ, ովքեր կատարում են տեղագրական-երկրաբաշխական և մարկշեյդերական աշխատանքներ

2300200ա-18450

Խյուսափոսային ագրեգատի փականագործներ

2300200ա-18559

Փականագործ-նորոգողներ

2300200ա-18585

Մետրոպոլիտենի էլեկտրասարքավորում սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18587

Մետրոպոլիտենի կայարանի և թունելի սարքավորումներ սպասարկող և նորոգող փականագործ-էլեկտրագետներ

2300200ա-18874

Հյուսներ

2300200ա-19167

Թունելի բանվորներ

2300200ա-19801

Բոլոր անվանումների էլեկտրամոնտաժողներ

2300200ա-19820

Բոլոր անվանումների էլեկտրամոնտյորներ

   

2300200բ

2) Ղեկավարներ և մասնագետներ, ովքեր թունելում և ստորգետնյա կառույցում մշտապես աշխատում են միայն գիշերային ժամերին

   

2300200բ-22177

Ճարտարագետներ, ովքեր զբաղված են աշխատանքի կատարման հսկողությամբ և մետրոպոլիտենի, եզրաչափքային-հետազոտական կայարանի կառույցների ու սարքավորման տեխնիկական վիճակի հսկողությամբ

2300200բ-22177

Ճարտարագետներ, ովքեր կատարում են երկրաբաշխական-մարկշեյդերական աշխատանք

2300200բ-22177

Ճարտարագետներ և տեսուչներ (ավագ տեսուչներ), ովքեր հսկում են երկաթուղու և մետրոպոլիտենի տեխնիկական միջոցների, շենքերի ու կառույցների նորոգման որակը

2300200բ-23186

Բոլոր անվանումների վարպետներ (ավագ վարպետներ, վարպետների օգնականներ)

2300200բ-24940

Տեխնիկներ, ովքեր աշխատում են եզրաչափքային-հետազոտական կայարանում

2300200բ-25410

Էլեկտրամեքենագետներ (ավագ էլեկտրամեքենագետներ)

   

2300200գ-18007

3) Էլեկտրագնացքի մեքենավարներ, մեքենավարի օգնականներ,

 

մեքենավար-հրահանգիչներ

   

2130310

 II. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

   

23603000

1. Աշխատանքներ արդյունաբերական ատոմային ռեակտորում, ատոմային էլեկտրակայանում և ջերմամատակարարման ատոմակայանում

   

23603000-1754ա

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես աշխատում են ռեակտորի համար տեխնոլոգիական ջուր նախապատրաստող և ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից մաքրող ջրակառույցների արտադրամասերում և տեղամասերում

23603000-1754բ

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես կատարում են տեխնոլոգիական ջուրն ուղղորդված ճառագայթաակտիվությամբ աղերից և ճառագայթաակտիվ բեկորներից մաքրելու աշխատանքներ, ինչպես նաև նորոգում են մաքրող կայանքների տեխնոլոգիական սարքավորումները, որոնք աղտոտված են ճառագայթաակտիվ նյութերով

23603000-1754գ

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր հանդերձանք և հարմարանքներ պատրաստելու կամ նորոգելու ժամանակ մշտապես աշխատում են ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված նյութերով

23603000-1754դ

Բանվորներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես ընտրում և նախապատրաստում են տեխնոլոգիական միջոցների փորձանմուշներ

23604000-1741

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր նշված չեն N 1 ցուցակի XXI բաժնում, բայց մշտապես աշխատում են ստորգետնյա պայմաններում

   

23605000-17541

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես և անմիջականորեն լիթիումի հիդրիդից պատրաստում են իրեր և արտադրական շենքերում նորոգում են տեխնոլոգիական սարքավորում

   

23606000

2. Աշխատանքներ պատրաստի հատուկ իրերի պահեստներում և պահեստարաններում, որտեղ պահվում են ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հանգույցներ ու մանրամասեր

   

23606000-17541

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր ճառագայթումային վնասակարության պայմաններում մշտապես բեռնում, բեռնաթափում և պահպանում են հատուկ իրեր

   

23607000

3. Ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի տեղափոխում

   

23607000-1754ա

Բանվորներ, ղեկավարներ և մասնագետներ, ովքեր մշտապես զբաղված են ճառագայթաակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների և ճառագայթաակտիվ նյութեր պարունակող հատուկ իրերի միջարտադրամասային և միջգործարանային տեղափոխմամբ

23607000-1754բ

Բանվորներ և մասնագետներ, ովքեր կարգաբերում են կայանքներ` փոխարինելով փակ ճառագայթաակտիվ աղբյուրները, փաստացի աշխատած ժամանակի համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան