Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.08.15/19(498).1 Հոդ.235.23
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 հուլիսի 2014 թ.

թիվ 185-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի ԹԻՎ 156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը, 12-րդ հոդվածի 9-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 24-ի ««Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ը հաստատելու մասին» թիվ 156-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԾՄԱՆ և ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ» բառերով,

2) Որոշման նախաբանում «12-րդ հոդվածի 5-րդ մասը, 29-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 1-ին մասը և 42-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 9-րդ մասը, 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 26-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով,

3) Որոշման 1-ին կետում «ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման» բառերը փոխարինել «կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու» բառերով:

2. Որոշմամբ հաստատված «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ պահանջները, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարչի սեփական միջոցներից ներդրումները փայերի վերածման և փայերի մարման կարգը» կանոնակարգ 10/09-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգի վերնագրում «ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՓԱՅԵՐԻ ՎԵՐԱԾՄԱՆ ԵՎ ՓԱՅԵՐԻ ՄԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ» բառերով,

2) Կանոնակարգի 4-րդ կետում «2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով, իսկ «վճարի» բառը՝ «հատկացման» բառով,

3) Կանոնակարգի 5-րդ կետում «11-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով,

4) Կանոնակարգի 6-րդ կետում «2-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով,

5) Կանոնակարգի 7-րդ կետի.

ա. առաջին պարբերությունում «2-րդ մասով» բառերը փոխարինել «7-րդ մասով» բառերով,

բ. առաջին ենթակետում` «39» թիվը փոխարինել «34» թվով,

գ. 2-րդ ենթակետում «վճարի» բառը փոխարինել «հատկացման» բառով, իսկ «վճարին» բառը՝ «հատկացմանը» բառով,

դ. 3-րդ ենթակետում «վճարին» բառը փոխարինել «հատկացմանը» բառով,

6) Կանոնակարգի 10-րդ կետը «ճշտությամբ» բառից հետո լրացնել «(գները կարող են հրապարակվել ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ)» բառերով,

7) Կանոնակարգի 12-րդ կետում «Պարտադիր կուտակային վճարները» բառերը փոխարինել «Կուտակային հատկացումները» բառերով,

8) Կանոնակարգի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՓԱՅԵՐԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հուլիսի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան