ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2014 թվականի N 624-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հովհաննես Մնացականի Բաղդասարյանի 100-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 7 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հուլիսի 7-ի N 624-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ 100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մելքոնյան | - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Կատվալյան | - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Երիցյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ |
Ա. Գևորգյան | - «Հայաստանի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Տ. Ֆարմանյան | - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ) |
Ա. Բաղդասարյան | - Հ. Մ. Բաղդասարյանի դուստր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|