Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
22 սեպտեմբերի 2016 թվականի N 37
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի նիստի N 37 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2016-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Պատասխանատուն |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքը |
Ակնկալվող ֆինանսական միջոցները |
Վերստուգելի չափանիշը | |||
1. Շտապ բժշկական օգնության և սպասարկման առավել արդյունավետ կազմակերպման սկզբունքից բխող կառուցվածքային փոփոխություններ | |||||||||
1) Շտապ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի միջև օրգանական կապի ապահովում, սկսած հիվանդին տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերումից, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բժշկական հաստատությունների համապատասխան բաժանմունք տեղափոխումով և որակյալ մասնագիտական անհետաձգելի բժշկական օգնության ապահովմամբ |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Շտապ բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի միջև օրգանական կապի ապահովման արդյունքում առնվազն քրոնիկ հիվանդությունների հետ կապված կանչերի թվի 10%-ով նվազում: Տեղում անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման և անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բժշկական հաստատությունների համապատասխան բաժանմունք տեղափոխման արդյունքում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Առնվազն 10%-ով քրոնիկ հիվանդությունների հետ կապված կանչերի թիվի նվազում, մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի 5%-ով նվազում: | |||
2. Շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների ձևավորում | |||||||||
1)Երևանում` շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված, այդ թվում` մանկաբուժական բրիգադների, ձևավորում (մեկական մանկաբուժական բրիգադ յուրաքանչյուր ենթակայանում) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2016-2020թթ. |
Մասնագիտացված մանկաբուժական բրիգադների ձևավորման արդյունքում մանկական կանչերի սպասարկման որակի բարձրացում, երեխաների շրջանում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Երևանում` շտապ բժշկական օգնության յուրաքանչյուր ենթակայանում ձևավորված մեկական մանկաբուժական բրիգադ: | |||
2) Հայաստանի Հանրապետության մարզերի խոշոր քաղաքների շտապ բժշկական օգնության բրիգադներում մասնագիտացված բրիգադների, այդ թվում` մանկաբուժական, ձևավորում (մեկական մանկաբուժական բրիգադ մարզկենտրոնների կայաններում) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Մասնագիտացված մանկաբուժական բրիգադների ձևավորման արդյունքում մանկական կանչերի սպասարկման որակի բարձրացում, երեխաների շրջանում մինչ հիվանդանոցային և հիվանդանոցային մահերի թվի նվազում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Մարզկենտրոնների շտապ բժշկական օգնություններում ձևավորված մեկական մանկաբուժական բրիգադ: | |||
3. Երևանի շտապ բժշկական օգնության ավտոպարկի նորացում և ժամանակակից սարքավորումներով և դեղարկղերով ապահովում | |||||||||
1)Երևանում շտապ օգնության մեքենաների (այդ թվում` ռեանիմոբիլների) և ժամանակակից սարքավորումների ու դեղարկղերի ձեռքբերում (յուրաքանչյուր 20.000 բնակչին` մեկ բրիգադ սկզբունքով) |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2016-2020թթ. |
Արդյունքում բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարձրացում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Երևանում ձևավորված շուրջ 50 բրիգադ, ձեռք բերված մեքենաներ (այդ թվում` ռեանիմոբիլներ) և ժամանակակից սարքավորումներ ու դեղարկղեր | |||
2)շտապ բժշկական օգնության մեքենաների ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2016-2020թթ. |
Ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերման արդյունքում վարակիչ հիվանդների տեղափոխման գործընթացի իրականացման ապահովում: |
ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում |
Շտապ բժշկական օգնության բոլոր մեքենաներում ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների առկայություն: | |||
3) Երևանի շտապ օգնության կայանների վերանորոգում և կահավորում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
2016-2020թթ. |
Երևանի վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ | |||
4. Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության ավտոպարկի նորացում և ժամանակակից սարքավորումներով և դեղարկղերով ապահովում | |||||||||
1)Հայաստանի Հանրապետության մարզերում շտապ օգնության մեքենաների (այդ թվում` ռեանիմոբիլների) և ժամանակակից սարքավորումների ու դեղարկղերի ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Արդյունքում բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարձրացում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Ձեռք բերված 50 մեքենաներ (այդ թվում` ռեանիմոբիլներ) և ժամանակակից սարքավորումներ ու դեղարկղեր | |||
2) Շտապ բժշկական օգնության մեքենաների ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների ձեռքբերման արդյունքում վարակիչ հիվանդների տեղափոխման գործընթացի իրականացման ապահովում: |
ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում |
Շտապ բժշկական օգնության բոլոր մեքենաներում ախտահանման, կահավորման, անհատական պաշտպանիչ միջոցների առկայություն: | |||
3) Հայաստանի Հանրապետության մարզերի շտապ բժշկական օգնության կայանների համալրում տեղանքի ռելիեֆին համապատասխանող ամենագնաց տրանսպորտային միջոցներով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Արդյունքում` անկախ բնակավայրի ռելիեֆից, բոլոր շահառուների համար շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության ապահովում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Տեղանքի ռելիեֆին համապատասխանող ձեռքբերված 10 ամենագնաց տրանսպորտային միջոցներ | |||
4)Շտապ օգնության կայանների վերանորոգում և կահավորում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ |
2016-2020թթ. |
Շտապ օգնության վերանորոգված և կահավորված կայաններ: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Վերանորոգված և կահավորված շտապ օգնության կայաններ | |||
5. Շտապ օգնության ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում | |||||||||
1) Շտապ օգնության ծառայության գործող ֆինանսավորման համակարգի վերանայում, ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017-2020թթ. |
Ֆինանսվորման նոր մեխանիզմների ներդրում |
ՀՀ պետական բյուջեի «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում |
Ծառայությունն իրականացնող ընկերությունների ֆինանսավորում բնակչության թվաքանակի և կատարողականի համամասնությամբ | ||||
6. Կանչերի ընդունման և փոխանցման միասնական բազմամակարդակ համակարգչային համակարգի ներդրում | |||||||||
1) Կանչերի ընդունման և փոխանցման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական համակարգչային համակարգի ներդրում անկախ բժշկական օգնության ծառայության ենթակայությունից |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2016-2017թթ. |
Շտապ օգնության ծառայության կանչերի ստացման ու հաղորդման բազմամակարդակ (տարամակարդակ) միասնական ` կենտրոնացված համակարգչային համակարգի ներդրման արդյունքում հնարավորություն կընձեռվի այլ ծառայությունների հետ տարբեր մակարդակներում համատեղ և ներդաշնակ աշխատանքի կազմակերպման և գործարկման համար, այդ թվում արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես նաև կապահովի ծառայության արդյունավետ կառավարումը՝ այն առավելագույնը հասանելի դարձնելով բոլոր շահառուների համար: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Այլ ծառայությունների հետ տարբեր մակարդակներում, այդ թվում արտակարգ իրավիճակների պայմաններում, համատեղ և ներդաշնակ գործունեություն, բոլոր շահառուների համար հասանելի շտապ բժշկական օգնություն: | ||||
7. Միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում | |||||||||
1)Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միասնական տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվետվական-վերլուծական ծրագրերի ներդրում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017-2020թթ. |
Նման ծրագրերի ներդրման արդյունքում կապահովվի ծառայության որակական վերլուծությունների և , եզրակացությունների կատարումը, գործունեության հետագա ծրագրերի կառուցումը: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
|||||
8.Շտապ բժշկական օգնության անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում | |||||||||
1) Իրականացնել բժիշկների վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ՝ 7-շաբաթյա ցիկլով |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017-2020թթ. |
Իրականացված վերապատրաստումների արդյունքում մատուցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության որակի բարձրացում, մահերի նվազում: |
ՀՀ պետական բյուջեի միջոցներ, Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Բոլոր բժիշկների վերապատրաստման վկայականների առկայություն: | |||
2)Իրականացնել բուժակների և բուժքույրերի վերապատրաստումներ 5 տարին մեկ անգամ՝ 5-շաբաթյա ցիկլով |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017-2020թթ. |
Իրականացված վերապատրաստումների արդյունքում մատուցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության որակի բարձրացում: |
ՀՀ պետական բյուջեի միջոցներ, Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Բոլոր բուժակների ու բուժքույրերի վերապատրաստման վկայականների առկայություն: | |||
3)Իրականացնել վարորդների վերապատրաստումներ 2 տարին մեկ անգամ, 1-շաբաթյա ցիկլով |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն |
2017-2020թթ. |
Իրականացված վերապատրաստումների արդյունքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության բարելավում: |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ |
Բոլոր վարորդների վերապատրաստման վկայականների առկայություն: | |||
9. Շտապ բժշկական օգնության ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերի լրամշակում և ներդրում | |||||||||
1) Շտապ բժշկական օգնության ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի լրամշակում |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն |
2017-2018թթ. |
Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը կարգավորող իրավանորմատիվային վերանայված և լրամշակված դաշտ: |
Ֆինանսավորում չի պահանջվում |
Լրամշակված ակտերի ընդունում | ||||