Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-419
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.03.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1996/7-8
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.03.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Մեծ եղեռնը վերապրած հայերի նկատմամբ համազգային, համապետական աջակցության ու հոգատարության դրսևորման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. Սփյուռքում բնակվող, ցեղասպանությունը վերապրած (մինչև 1915 թվականը ներառյալ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում ծնված) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հայերին տալ Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ և հանձնել Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրեր (նրանց կողմից համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ)` ազատելով այդ անձանց հատուկ անձնագրեր ստանալու համար սահմանված վճարի գանձումից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի հաշվառումը և համապատասխան վկայականի հանձնումը.

բ) պետական աջակցության կազմակերպման, նյութական, ընտանեկան, սոցիալական պայմանների բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող, ցեղասպանությունը վերապրած հայերի համար նախատեսել սոցիալական պաշտպանվածությունն ապահովող միջոցառումներ:

3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  6 մարտի 1995 թ.
ՆՀ-419

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան