«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314289
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հուլիսի 2014 թ. |
թիվ 26-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 29-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ թիվ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 29-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 26-Ն որոշման |
ՁԵՎ 1- տոնառ (ամսական)
| |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ | |
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | |||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | |||||||||||
Ներկայացնում է__________________________________________________________ (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը) Գտնվելու վայրը _____________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)Մարզը __________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը _____________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ __________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
Ցուցանիշի անվանումը |
Տողի հա-մարը |
Չափի միավոր |
Ընդամենը |
այդ թվում` | ||
պարենային ապրանքներ |
ոչ պարենային ապրանքներ |
խառը ապրանքներ | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
Շուկայի տարածքի ընդհանուր մակերեսը |
110 |
քառ. մ. |
||||
Վաճառատեղերի ընդհանուր քանակը |
115 |
հատ |
||||
Վաճառատեղերի մակերեսը |
120 |
քառ. մ. |
||||
Հաշվետու ամսում շուկայի աշխատած օրերի քանակը |
125 |
օր |
||||
Հաշվետու ամսում շուկայում աշխատած վաճառատեղերի միջին օրական քանակը |
130 |
հատ |
||||
Մեկ վաճառատեղից օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը |
135 |
դրամ |
||||
Շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը |
140 |
մարդ |
|
Ղեկավար |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
________________________ (Ազգանուն, անուն) |
________________________ (Ստորագրություն) |
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 26-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:
5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
6. Հաշվետվության 110 տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը քառ. մ-ով:
7. Տող 115-ը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:
8. Տող 120-ը ներառում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:
9. Տող 125-ը ներառում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած (գործած) օրերի քանակը, ընդ որում` 125 տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:
10. Տող 130-ը ներառում է հաշվետու ամսում շուկայում աշխատած (գործած) վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:
11. Տող 135-ը ներառում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 135 տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է այդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 130 տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 130 տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 135 սյ.1=((տող 135 սյ.2 x տող 130 սյ.2) + (տող 135 սյ.3 x տող 130 սյ.3) + (տող 135 սյ.4 x տող 130 սյ.4)) / տող 130 սյ.1:
12. Տող 140-ը ներառում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:
13. Տող 145-ը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելու միջոցով:
1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի դրությամբ աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:
14. Հաշվետվության ցուցանիշները լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 125 և 135 տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի ցուցանիշին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.07.2017, թիվ 10-Ն | 01.01.2018, թիվ 26-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|