«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2003 թվականի N 462-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշումը 167-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 1671-1674-րդ կետերով.
| 
 Միջոցառման անվանումը  | 
 Նպատակը  | 
 Կատարողը  | 
 Ժամկետը  | 
 Ֆինանսական ապահովումը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1671. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 իրավասության   | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ.   | 
 
  | 
| 
 1672. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ՀՀ որակի տեսչությանն ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահելու, ստուգումների անցկացման կարգում բացառության սահմանում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
| 
 1673. «Համապատաս-  | 
 համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
| 
 1674. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 247 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 իրավասության վերապահում և համապատասխանության հավաստման արդյունքների միակողմ ճանաչման կարգի սահմանում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
բ) որոշումը 219-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 2191-2195-րդ կետերով.
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 2191. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 համապատասխանության հավաստման բնագավառում հավատարմագրման աշխատանքների իրականացման համար պետական տուրքի դրույքաչափի վերանայում և չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական տուրքի դրույքաչափի սահմանում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. հունիսի   | 
 
  | 
| 
 2192. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 իրավասության վերապահում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
| 
 2193. «Չափման միջոցների պետական փորձարկումներ, ստուգաչափում և ստուգաճշտում կատարող լաբորատորիաների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 չափումների միասնականության ապահովման բնագավառում լաբորատորիաների հավատարմագրման նոր կարգի հաստատում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
| 
 2194. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1988 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 իրավասության վերապահում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
| 
 2195. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման բնագավառում չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգերի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 չափագիտական աշխատանքների ու ծառայությունների համար վճարման և Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման նոր կարգերի հաստատում  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
 
  | 
գ) որոշումը 333-րդ կետից հետո լրացնել հետևյալ նոր` 3331-3333-րդ կետերով.
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 3331. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ.   | 
 
  | 
| 
 3332. «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 չափումների միասնականության ապահովման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. դեկտեմբերի   | 
 
  | 
| 
 3333. «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 համապատասխանության հավաստման բնագավառում վերահսկողությանը վերաբերող նորմերի սահմանում և լիազորված մարմնի որոշ գործառույթների փոխանցում համակարգի ոչ առևտրային կազմակերպություններին  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2003 թ. դեկտեմբերի   | 
 
  | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|