ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 ապրիլի 2013 թվականի N 311-Ա
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի «ե» ենթակետը և 67-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունում ստեղծել ընկերության տնօրենների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը՝ ներառյալ խորհրդի իրավասությունների սահմանումը՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, և այդ փոփոխությունների պետական գրանցումն իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 4 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի N 311-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ն. Սարգսյան | -ՀՀ քաղաքաշինության նախարար |
Հ. Դավթյան |
-ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Կ. Արեյան | -Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան | -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Վ. Գասպարյան | -ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ |
Ա. Գաբրիելյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ |
Հ. Սարգսյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 27.03.14 N 327-Ա, խմբ. 21.08.14 N 874-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2016, N 687-Ա | 07.07.2016, N 311-Ա | |
21.08.2014, N 874-Ա | 27.08.2014, N 311-Ա | |
27.03.2014, N 327-Ա | 04.04.2014, N 311-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|