Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-124-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.850
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 Վավերացնել 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված՝ «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1162 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան

 

11 սեպտեմբերի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-124-Ն