«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1697-Ա
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 550 որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի Զաքյան փողոցի N 10 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 430 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանձնել «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Երևանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի և «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների` սահմանված կարգով պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2003 թ. դեկտեմբերի 22 Երևան |