«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60014317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
9 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
N 244-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ և 79.1-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
1) սպառողներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 120.598 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 144.718 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) սպառողներին ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը` 9.932 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11.918 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) սպառողներին կեղտաջրերի մաքրման ծառայության մատուցման սակագինը` 11.350 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 13.620 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող այլ անձանց կամ համայնքներին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15.303 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18.363 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 31.110 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 37.332 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 8.576 դրամ` յուրաքանչյուր խորանարդ մետր հեռացվող ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 10.291 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 21-ի «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 221-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 9-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.12.2016, N 398-Ն | 01.01.2017, N 244-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|