ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2014 թվականի N 622-Ա
«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը մինչև 2016 թվականի հունիսի 12-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 19-ի N 622-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԿՈՐՍԱՆ-ԿՈՐՎԻԱՄ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻՈՆ» բաժնետիրական ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի
NN ը/կ |
Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդելը) |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Քանակը |
Արտադրման տարեթիվը |
Մաքսային հայտարարագրի համարը |
Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը |
Մաքսային արժեքը (դրամ) |
Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը |
1. |
Գեոդեզիական սարք LEICA TCRA 1203+R400 |
90158091 |
1 |
- |
C16589 |
01.11.2013 |
4.560.408 |
01.11.2014 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |