Գլխավոր տեղեկություն
Համար
N 717-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 օգոստոսի 2014 թվականի N 717-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 525-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1066-Ա, 2011 թվականի օգոստոսի 5-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 734-Ա և 2011 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 519-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 682-Ա որոշումների 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Վահրամ Ավանեսյանին» բառերը փոխարինել «Կարեն Ճշմարիտյանին» բառերով, իսկ 2-րդ կետերի 3-րդ ենթակետերում «վարչության պետի պաշտոնակատար» բառերը` «վարչության պետ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի ապրիլի 8-ի «Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 516-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 300-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «Արա Պետրոսյանին» բառերը փոխարինել «Սերգեյ Ավետիսյանին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան