Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.07.2014-29.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.05/5(1018) Հոդ.38
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 32-Ն

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.07.14 N 723-Ն)

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 03.07.14 N 723-Ն)

1. Սահմանել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 03.07.14 N 723-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 32-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 03.07.14 N 723-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ռեեստրը վարողի ինտերնետային կայքէջի կամ հաշվի օպերատորի միջոցով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած (կենսաթոշակային ֆոնդ ընտրելու դիմումի հիման վրա)` կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից հարկային գործակալ հանդիսացող գործատուներին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.07.14 N 723-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով մասնակիցների ռեեստրը վարողի մոտ կենսաթոշակային հաշիվ բացած կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցները (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձինք) են`

1) մինչև 1974 թվականը ծնված`

ա. վարձու աշխատողները (այդ թվում` պայմանագրային եկամուտ ստացողները),

բ. անհատ ձեռնարկատերերը,

գ. նոտարները,

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 03.07.14 N 723-Ն)

2) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից.

3) (ենթակետն ուժը կորցրել է 03.07.14 N 723-Ն)

(3-րդ կետը փոփ. 03.07.14 N 723-Ն)

4. Հարկային մարմինը կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած մասնակիցների մասին գործատուներին տեղեկացնում է ռեեստր վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` www.taxservice.am կայքէջին կից գործող https://file-online.taxservice.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով (հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում տվյալ ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում):

(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 723-Ն)

5. Հարկային մարմինը գործատուներին տեղեկացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած` վարձու աշխատող մասնակիցների մասին, եթե աշխատավարձը (պայմանագրային եկամուտը) հաշվարկվել (վճարվել) է գործատուի (հարկային գործակալի) կողմից:

(5-րդ կետը փոփ., խմբ. 03.07.14 N 723-Ն)

6. Էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու պարտավորություն ստանձնած անձանց հետևյալ տվյալները`

1) անունը, ազգանունը.

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

3) անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

4) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

5) դիմումը ներկայացնելու (կենսաթոշակային հաշիվը բացելու) օրը, ամիսը, տարեթիվը:

(6-րդ կետը փոփ. 03.07.14 N 723-Ն)

7. Մասնակիցների ռեեստրը վարողից ստացված տեղեկատվության հիման վրա, հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով, փոխվում է ֆիզիկական անձի կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակցության կարգավիճակը:

(7-րդ կետը փոփ. 03.07.14 N 723-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 03.07.14 N 723-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.09.2018, N 978-Ն 29.09.2018, N 32-Ն
03.07.2014, N 723-Ն 31.07.2014, N 32-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան