Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.1995-09.09.1995)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/1-2
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1995
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում եմ.
1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.
|
Ա. Ղազարյան |
- Հայաստանի Հանրապետության պետական նախարար (նախագահ) |
Վ. Փափազյան |
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
Վ. Սիրադեղյան |
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար |
Լ. Բարխուդարյան |
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար |
Վ. Խաչատրյան |
- պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ |
Ս. Գևորգյան |
- Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական |
Հ. Հակոբյան |
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար |
Գ. Պողպատյան |
- Հայաստանի Հանրապետության կապի նախարար |
Տ. Հակոբյան |
- Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ |
Ա. Ավետիսյան |
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
- Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության պետ |
Մ. Պետրոսյան |
- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն |
Վ. Զաքարյան |
- Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: | |
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
Երևան 31 հունվարի 1995 թ. ՆՀ-411
|
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |