Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-411
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.1995-09.09.1995)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/1-2
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.01.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 32-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշումը շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսը 1996 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում անցկացնելու մասին, որոշում եմ.

1. 1996 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի պատշաճ մակարդակով անցկացմանն օժանդակելու նպատակով ստեղծել հոգաբարձուների խորհուրդ հետևյալ կազմով.

 

   
Ա. Ղազարյան - Հայաստանի Հանրապետության պետական նախարար (նախագահ)
Վ. Փափազյան - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Վ. Սիրադեղյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Լ.  Բարխուդարյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Վ. Խաչատրյան - պատգամավորների Երևանի քաղխորհրդի նախագահ
Ս. Գևորգյան - Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական
Հ.  Հակոբյան - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Գ. Պողպատյան - Հայաստանի Հանրապետության կապի նախարար
Տ.  Հակոբյան - Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ
Ա. Ավետիսյան - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ
Ա. Պետրոսյան - Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության պետ
Մ. Պետրոսյան - «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն
Վ. Զաքարյան - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար ստեղծել կազմակերպական կոմիտե:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
  31 հունվարի 1995 թ.
ՆՀ-411