Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.09.01/21(500) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 2014 թվականի N 751-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Կազմակերպությունում հաշվառված վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, վետերանների ներգրավմամբ և նրանց սոցիալական ներառմանը նպաստող միջոցառումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 5,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված ֆինանսական միջոցները նվիրատվության պայմանագրով հատկացնել «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 751-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

 (հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

     

այդ թվում՝

   

10

   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

(5000.0)

(5000.0)

   

այդ թվում՝

   

04

 

Ընտանիքի անդամներ և զավակներ

(4940.0)

(4940.0)

 

այդ թվում՝

   

01

Ընտանիքի անդամներ և զավակներ

(4940.0)

(4940.0)

այդ թվում՝

   

02. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

(4940.0)

(4940.0)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   
   

այդ թվում՝

   
   

Երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից

(4940.0)

(4940.0)

09

 

Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)

(60.0)

(60.0)

   

այդ թվում՝

   
 

02

Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)

(60.0)

(60.0)

   

20. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների վճարման հետ կապված ծառայություններ

(60.0)

(60.0)

   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   
   

այդ թվում՝

   
   

Կապի ծառայություններ

(60.0)

(60.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

5000.0

5000.0

     

այդ թվում՝

   
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

5000.0

5000.0

     

այդ թվում՝

   
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5000.0

5000.0

     

այդ թվում՝

   
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

5000.0

5000.0

     

ՀՀ կառավարություն

   
     

այդ թվում՝

   
     

Պահուստային միջոցներ

5000.0

5000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 751-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը

 (նվազեցումները նշված են փակագծում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ:Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 1.1. Ծառայություններ

Ծրագրի դասիչը

Անվանումը

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի ծրագրի իրականացման ապահովում

1011

ԱԾ01

Նկարագրությունը

Ընտանեկան նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

Քանակական

Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող քաղաքացիների թիվը, որոնց մատուցվում են փոստային ծառայություններ

(15)

(15)

   

Որակական

Մշակված չէ

X

X

(60.0)

(60.0)

Ժամկետայնություն

Մշակված չէ

       

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

1.2.Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

1011

ԾՏ01

Նկարագրությունը

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

Շահառուների քանակը

 

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ ստացող ընտանիքների թիվը

(15)

(15)

   

Գումարը (հազ. դրամ)

   

(4940.0)

(4940.0)

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

Շահառուների ընտրության չափանիշները

Նպաստ ստանալու իրավունք տվող անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

Ծրագրային դասիչը

Անվանումը

Աշխատանքի վետերաններին ուղղված առանձին միջոցառումների կազմակերպում

1005

ԱԾ02

Նկարագրությունը

Աշխատանքի վետերաններին հասցեագրված միջոցառումների կազմակերպում` ներառյալ համաժողովի կազմակերպում, դրամական օգնության տրամադրում և այլն

Շահառուների քանակը

 

Աշխատանքի վետերաններին ուղղված միջոցառումների թիվը

1

1

   

Գումարը (հազ. դրամ)

   

5000.0

5000.0

Վճարման հաճախականությունը

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1032-Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ցուցաբերել հասցեական սոցիալական աջակցություն աշխատանքի վետերաններին (Սոցիալիստական աշխատանքի հերոսներ, պատվավոր կոչումներ ունեցողներ, նախկին անհատական կենսաթոշակառուներ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անբասիր աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված և «Աշխատանքի վետերան» մեդալով պարգևատրված անձինք)

Նվիրատվություն ստացողի անվանումը

«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 24-ի N 751-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառում

2014 թ. բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժին/խումբ/դաս)

(հազ. դրամ)

1011

   

ԾՐԱԳԻՐ

(5,000.0)

   

Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր

 
   

Ծրագրի նկարագրությունը

 
   

Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում

 
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 
   

Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում

 

ԱԾ01

10.09.02.20

Քաղաքականության միջոցառումներ.Ծառայություններ

 
   

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրականացման ապահովում

(60.0)

   

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 
   

Ընտանեկան նպաստների իրականացման ուղեկցման ծախսերի իրականացում, նպաստների վճարման ծառայությունների ձեռքբերում, ինչպես նաև համապատասխան ձևերի ու ձևաթղթերի տպագրում

 
   

Ծառայություն մատուցողի անվանումը

 
   

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

 
   

Քաղաքականության միջոցառումներ.Տրանսֆերտներ

 

ԾՏ01

10.04.01.02

Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ

 
   

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը

 
   

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, ընդգրկված անապահով ճանաչված ընտանիքներին նպաստի և միանվագ օգնության տրամադրում

(4,940.0)

1005

   

ԾՐԱԳԻՐ

 
   

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց խնամքի ծառայություններ

 
   

Ծրագրի նկարագրությունը

 
   

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց շուրջօրյա խնամք, տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում, անօթևան անձանց ժամանակավոր օթևանի տրամադրում, հոգեկան հիվանդների ցերեկային խնամքի և սոցիալական այլ աջակցություն

 
   

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 
   

Խնամքի կարիք ունեցող 18 տարեկանից բարձր տարիքի անձանց արժանավայել կյանքի ապահովում

 
   

Քաղաքականության միջոցառումներ.Ծառայություններ

 

ԱԾ02

11.01.01.01

Աշխատանքի վետերաններին ուղղված առանձին միջոցառումների կազմակերպում

 
   

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 
   

Աշխատանքի վետերաններին հասցեագրված միջոցառումների կազմակերպում՝ ներառյալ համաժողովի կազմակերպում, դրամական օգնության տրամադրում և այլն

 
   

Նվիրատվություն ստացողի անվանումը

 
   

«Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» ՀԿ

5,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան