ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1994 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. 1994 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին պահեստ արձակել սահմանված ժամկետը ծառայած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 1994 թվականի աշնանային զորակոչի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
24 սեպտեմբերի 1994 թ. ՆՀ-376 |