Գլխավոր տեղեկություն
Համար
N 644-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.07/35(1048).1 Հոդ.548.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2014 թվականի N 644-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը)` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 2

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 26-ի N 644-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ)

 

Ա. Գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) կազմակերպման տեղամասերի համարները (ԳՀՀ հաշվառման տեղամաս, հրահանգչական տեղամաս, հաշվային տեղամաս)

 

Բաժին I. Ընդհանուր տեղեկատվություն գյուղատնտեսական մթերք արտադրողի մասին

 

1. Տնտեսության գտնվելու վայրը` մարզ, համայնք/բնակավայր (անվանումը)

2. Տնտեսության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

3. Տնտեսության գլխավորը (անունը, ազգանունը)

4. Տեղեկատվություն տնտեսության կառավարողի մասին (նշել (X) մեկ վանդակ)

 օ տնտեսության գլխավոր 

 օ տնտեսության այլ անդամ 

 օ այլ անձ

 

Բաժին II. Տնտեսության հողերը

 

1. Տեղեկատվություն տնտեսությանը պատկանող հողերի քանակի (հողակտորներ) և դրանց տարածության վերաբերյալ (ներառյալ այլ համայնքներում/բնակավայրերում):

2. Ընդամենը հողերի տարածություններն ըստ տիրապետման և օգտագործման տեսակների (ըստ տիրապետման տեսակների` սեփական հողեր, վարձակալված հողեր, վարձակալության տրված հողեր, օգտագործված հողեր, և ըստ օգտագործման տեսակների` վարելահող, պտղատու այգի և հատապտղանոց, խաղողի այգի, խոտհարք, արոտավայր, այլ հողեր):

 

Բաժին III. Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունը և բազմամյա տնկարկների տարածությունը

 

1. Ցանքատարածությունները (ներառյալ այլ համայնքներում/բնակավայրերում)` ըստ դաշտում հողերի (որից՝ փաստացի ոռոգված) և տնամերձ հողերի`

 1) Հացահատիկային մշակաբույսեր` 

 օ աշնանացան ցորեն

 օ գարնանացան ցորեն

 օ աշնանացան գարի

 օ գարնանացան գարի

 օ հաճար

 օ եգիպտացորեն հատիկի համար

 օ այլ

 

2) Հատիկաընդեղենային մշակաբույսեր

3) Կարտոֆիլ

4) Բանջարանոցային մշակաբույսեր`

 օ կաղամբ

 օ վարունգ

 օ լոլիկ

 օ սմբուկ (բադրիջան)

 օ տաքդեղ (բիբար)

 օ գազար

 օ սեղանի ճակնդեղ

 օ սոխ

 օ սխտոր

 օ կանաչ լոբի

 օ այլ

5) Բոստանային մշակաբույսեր`

 օ ձմերուկ

 օ սեխ

6) Տեխնիկական մշակաբույսեր`

 օ ծխախոտ

 օ արևածաղիկ 

 օ շաքարի ճակնդեղ

 օ այլ

7) Կերային մշակաբույսեր`

 օ միամյա խոտաբույսեր

 օ բազմամյա խոտաբույսեր

 օ կերի արմատապտուղ

 օ սիլոսային մշակաբույս

 օ այլ

8) Ծաղիկներ (բացի ջերմոցներում/ջերմատներում)

9) Այգիների և խաղողանոցների միջշարքերում

10) Ցելեր բոլոր տեսակների

11) Ջերմոցներում/ջերմատներում

 որից` բանջարանոցային մշակաբույսեր

 սնկեր

 ծաղիկներ

12) Ցանքեր, ընդամենը

13) Կատարվել է կրկնակի ցանք և ենթացանք

14) Ցանքեր՝ առանց այգիների և խաղողանոցների միջշարքերի ու կրկնակի ցանքի և ենթացանքի

15) Չօգտագործված վարելահող

16) Ընդամենը վարելահող

2. Բազմամյա տնկարկների տարածությունը (ներառյալ այլ համայնքներում)` ըստ դաշտում հողերի և տնամերձ հողերի.

1) Պտղատու այգի`

 օ խնձորի

 օ տանձի

 օ սերկևիլի

 օ ծիրանի

 օ դեղձի

 օ կեռասի

 օ սալորի

 օ բալի

 օ հոնի

 օ ընկույզի

 օ տխիլի (պնդուկ)

 օ թզի

 օ նռան

 օ արքայանարնջի (կարալյոկ)

 օ թթի

 օ այլ

2) Հատապտղանոց (գետնամորի, ելակ, հաղարջ, մոշ և այլն)

3) Խաղողի այգի`

 օ տեխնիկական

 օ սեղանի

 օ ունիվերսալ

4) Տնկարան`

 օ պտղի

 օ հատապտղի

 օ խաղողի

 օ դեկորատիվ ծառերի

5) Բազմամյա տնկարկներ, ընդամենը

3. Փաստացի ոռոգված հողերի ոռոգման աղբյուրները և մեթոդները

1) Փաստացի ոռոգված հողերի ոռոգման աղբյուրները`

 օ ընդհանուր ոռոգման ցանցից

 օ գետից, առվից, լճակից

 օ խորքային հորերից

 օ խմելու ջրից

 օ այլ

2) Փաստացի ոռոգված հողերի ոռոգման մեթոդները`

 օ ակոսային

 օ արհեստական անձրևացում

 օ կաթիլային

 օ այլ (նշել)

 

Բաժին IV. Բույսերի պաշտպանության միջոցները և պարարտանյութերը (ներառյալ այլ համայնքներում)

 

1. Օգտագործված բուժանյութեր և թունաքիմիկատներ, պարարտանյութեր (ըստ մակերեսի և քանակի)`

 օ բուժանյութեր և թունաքիմիկատներ

 օ բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցներ

 օ հանքային պարարտանյութեր

 օ օրգանական պարարտանյութեր

 

Բաժին V. Գյուղատնտեսական կենդանիները և թռչունները

 

1. Գյուղատնտեսական կենդանիների և թռչունների քանակը, գլուխ/հատ

1) Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը`

 օ կովեր

 օ որից` կաթնային հոտի

 օ արտադրող ցուլեր

 օ երինջներ` 2 տարեկանից բարձր

 օ ցլիկներ` 2 տարեկանից բարձր

 օ մոզիներ` 1-2 տարեկան

 օ այլ խոշոր եղջերավոր անասուններ` ներառյալ մատղաշները

2) Գոմեշներ, ընդամենը`

 օ մատակներ

 օ գոմշացուլեր

 օ այլ գոմեշներ` ներառյալ մատղաշները

3) Խոզեր, ընդամենը`

 օ մայր խոզեր` հիմնական հոտի

 օ էգ խոզեր կազմալրման համար` 4-12 ամսական

 օ այլ խոզեր` մինչև 20 կգ, 20-50 կգ, 50 կգ և ավելի քաշով

4) Ոչխարներ, ընդամենը`

 օ մաքիներ

 օ խոյեր

 օ շիշակներ

 օ այլ ոչխարներ` ներառյալ գառները

5) Այծեր, ընդամենը`

 օ մայր այծեր

 օ նոխազներ

 օ ներիներ (շիշակներ)

 օ այլ այծեր` ներառյալ ուլերը

6) Ձիեր, ընդամենը`

 օ զամբիկներ` 3 տարեկան և ավելի

 օ հովատակներ

 օ մտրուկներ

 օ այլ ձիեր` ներառյալ քուռակները

7) Ավանակներ, ընդամենը

8) Ջորիներ, ընդամենը

9) Ճագարներ, ընդամենը`

 օ մայր ճագարներ

 օ այլ ճագարներ

10) Թռչուններ, ընդամենը`

 օ ածան հավեր

 օ այլ հավեր` ներառյալ մատղաշները

 օ բրոյլերներ

 օ հնդկահավեր

 օ սագեր

 օ բադեր

 օ խայտահավեր

 օ ջայլամներ

 օ այլ թռչուններ

11) Մորթատու գազաններ, ընդամենը`

 օ մայր գազաններ

 օ այլ գազաններ

12) Մեղվաընտանիքներ, հատ

 

 Բաժին VI. Ձկնաբուծությունը

 

1. Տեղեկատվություն ձկնաբուծությամբ զբաղվելու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:

2. Ջրավազանի մակերեսի չափը

3. Ջրաղբյուրները`

 օ ստորգետնյա

 օ մակերևութային

 

Բաժին VII. Գյուղատնտեսական նշանակության շենքերը ու շինությունները, տեխնիկական միջոցները և սարքավորումները

 

1. Շենք/շինություններ գյուղատնտեսական կենդանիներ ու թռչուններ պահելու և գյուղատնտեսական մթերք պահպանելու համար`

 օ պահեստարաններ և ծածկեր

 օ սառնարաններ

 օ խոշոր եղջերավոր անասունների համար

 օ խոզանոցներ

 օ ոչխարանոցներ

 օ թռչնանոցներ

 օ այլ կենդանիների համար

2. Գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների պահպանման համար շենք/շինությունների առկայությունը «այո» կամ «ոչ»:

3. Գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ` տնտեսության սեփականություն հանդիսացող տեխնիկայի/սարքավորման ընդհանուր քանակը, տնտեսության կողմից օգտագործված տեխնիկան/սարքավորումը (ըստ ծածկագրերի)

 օ թրթուրավոր տրակտորներ

 օ անվավոր տրակտորներ

 օ բեռնատար ավտոմեքենաներ

 օ հացահատիկահավաք կոմբայններ

 օ կերահավաք կոմբայններ` բոլոր տեսակի

 օ խոտհնձիչներ` բոլոր տեսակի

 օ շարքացաններ

 օ տրակտորային կցասայլակներ

 օ հավաքիչ-մամլիչներ

 օ հատիկազտիչ մեքենաներ

 օ գութաններ

 օ կուլտիվատորներ

 օ տրակտորային սրսկիչներ

 օ կաթի պահպանման սառնարանային սարքավորումներ

 օ կաթ վերամշակող սարքավորումներ

 օ այլ

4. Գյուղատնտեսական աշխատանքների համար ձիու կամ այլ կենդանի բանող ուժի օգտագործումը. «այո» կամ «ոչ»:

 

Բաժին VIII. Աշխատուժը

 

1. Տնտեսության գլխավորի/անդամների (15 տարեկան և բարձր) սեռը, տարիքը, կրթությունը և տնտեսությունում գյուղատնտեսությամբ զբաղվածությունը, գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը

 օ սեռը. արական (1) իգական (2),

 օ տարիքը. նշել ըստ ծածկագրերի`

 օ 15-24 (1), 25-34 (2), 35-44 (3), 45-54 (4), 55-64 (5), 65 և ավելի (6)

 օ տնտեսությունում (գյուղատնտեսության ոլորտում) աշխատած ամիսները. նշել ըստ ծածկագրերի` 

 օ Մինչև 1 ամիս (1), 1-4ամիս (2), 4-7 ամիս (3), 7-10 ամիս (4), 10-12 ամիս (5)

 օ կրթությունը. նշել ըստ ծածկագրերի`

 օ բարձրագույն (1), միջին մասնագիտական (2), նախնական մասնագիտական (3), միջնակարգ (4), 

 օ հիմնական (5), տարրական (6), չունի տարրական (7)

 օ տնտեսության մինչև 15 տարեկան անդամների թիվը

2. Տնտեսության գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված աշխատողների թիվը՝ ըստ աշխատանքի տևողության և սեռի

 

Բաժին IX. Գյուղատնտեսական մթերքի օգտագործումը և վերամշակումը

 

1. Տնտեսությունում արտադրված գյուղատնտեսական մթերքի հիմնական տեսակների օգտագործման ուղղությունները`

 1) միայն սեփական սպառման համար

 2) հիմնականում սեփական սպառման համար

 3) հիմնականում վաճառքի համար

 4) միայն վաճառքի համար.

 օ հացահատիկ և հատիկաընդեղեն

 օ կարտոֆիլ

 օ բանջարեղեն

 օ բոստան

 օ պտուղ և հատապտուղ

 օ խաղող 

 օ օղի

 օ գինի

 օ միս

 օ մսամթերք

 օ կաթ

 օ կաթնամթերք

 օ ձու

 օ ձուկ

 օ մեղր

2. Տնտեսության զբաղվելը մթերքի վերամշակմամբ. «այո» կամ «ոչ»:

3. Տնտեսության զբաղվելը վերամշակված մթերքի վաճառքով. «այո» կամ «ոչ»:

 

Բաժին X. Ագրոտուրիզմը

 

1. Տեղեկատվություն ագրոտուրիզմի ծառայությունների մատուցման վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:

 

Բաժին XI. Վարկերը և սուբսիդիաները

 

1. Տեղեկատվություն գյուղատնտեսական նպատակով վերցված վարկերի և ստացած սուբսիդիաների մասին, նշել`

 օ վարկեր 

 օ սուբսիդիաներ 

 օ այլ դրամական օգնություններ

 

Բաժին XII. Գյուղատնտեսական կոոպերացիան

 

1. Տեղեկատվություն կոոպերատիվի անդամ հանդիսանալու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:

2. Եթե «այո» նշել`

 1) գյուղատնտեսական կոոպերատիվի ձևը

 2) կոոպերատիվի գործունեության ուղղվածությունը.

 օ գյուղատնտեսական մթերքի համատեղ արտադրություն

 օ գյուղատնտեսական մթերքի իրացում

 օ գյուղատնտեսական մթերքի վերամշակում

 օ մեքենայացված աշխատանքների ծառայություններ

 օ այլ

 

Բաժին XIII. Ներտնտեսային հաշվառումը

 

1. Տեղեկատվություն ներտնտեսային հաշվառում վարելու վերաբերյալ. «այո» կամ «ոչ»:

2. Հարցաթերթի հարցերին պատասխանել է (նշել (X) մեկ վանդակ)`

 օ տնտեսության գլխավորը

 օ տնտեսության այլ անդամը

 օ տնտեսության գյուղատնտեսական աշխատանքները վարողը

 օ համայնքապետարանի աշխատողը

 

Բաժին XIV. Տնտեսությանը պատկանող գյուղատնտեսական հողատեսքերն այլ համայնքներում/բնակավայրերում

 

1. Տեղեկատվություն այլ համայնքներում/բնակավայրերում գյուղատնտեսական հողատեսքերի վերաբերյալ,

առկայության դեպքում նշել`

 1) մարզը

 2) համայնքը

 3) գյուղատնտեսական հողատեսքերի տարածություններն ըստ օգտագործման տեսակների.

 օ վարելահող 

 օ պտղատու այգի և հատապտղանոց 

 օ խաղողի այգի 

 օ խոտհարք 

 օ արոտավայր 

 օ այլ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան