ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2007 թվականի N 245-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի երկրորդ պարբերության մեջ «վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետ» բառերը փոխարինել «օգնական» բառով.
2) որոշման հավելվածի հինգերորդ պարբերության մեջ «խորհրդական» բառը փոխարինել «տեղակալ» բառով.
3) որոշման հավելվածի ութերորդ պարբերության մեջ «Ռ. Քարամյան» բառը փոխարինել «Հ. Գասպարյան» բառով.
4) որոշման հավելվածի իններորդ պարբերության մեջ «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերով:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` մինչև 2007 թվականի հունիսի 20-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007թ. մարտի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|