Գլխավոր տեղեկություն
Համար
N 629-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 28 սեպտեմբերի 2004 թվականի N 629-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 562-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում Ք. Նուրիջանյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության իշխանության հանրապետական մարմինների բաժնի առաջատար մասնագետ Գ. Մհերյանին, իսկ Գ. Խաչատրյանի փոխարեն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսասակագնային կարգավորման վարչության սակագնային կարգավորման բաժնի պետ Ա. Հարությունյանին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. սեպտեմբերի 28

Երևան