ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2012 թվականի N 74-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 721-Ն)
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.07.14 N 721-Ն)
1. Հաստատել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 721-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 7 |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ կուտակային հատկացումները ԵՎ դրանց մասին անձնավորված ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 721-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված և դրանց վերաբերյալ տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 721-Ն)
2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ նոր տվյալներ, մասնավորապես`
1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.
2) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.
3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:
(2-րդ կետը փոփ. 03.07.14 N 721-Ն)
3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`
1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին՝ սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.
2) ավելի փոխանցված գումարները, սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում, չեն վերադարձվում, դրանք հաշվի են առնվում հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.
3) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում`
ա. ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են գործատուին (նրա իրավահաջորդին), մասնակցին (նրա իրավահաջորդին) կամ հաշվի են առնվում հետագա սոցիալական վճարները հաշվարկելիս և վճարելիս,
բ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների չափով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(3-րդ կետը խմբ. 03.07.14 N 721-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված` ավելի փոխանցված կուտակային հատկացումները, հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավելի փոխանցված կուտակային հատկացումների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (ստուգման կամ դատական ակտեր):
(4-րդ կետը փոփ. 03.07.14 N 721-Ն)
5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` շտկումները կատարելու հաջորդող հաշվետվությունների հետ միասին` բացառապես էլեկտրոնային եղանակով:
(հավելվածը փոփ., խմբ. 03.07.14 N 721-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.09.2018, N 978-Ն | 29.09.2018, N 74-Ն | |
30.07.2015, N 856-Ն | 22.08.2015, N 74-Ն | |
03.07.2014, N 721-Ն | 31.07.2014, N 74-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|