ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2014 թվականի N 564-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ակտիվների կառավարման բարեփոխումների միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 20 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հունիսի 20-ի N 564-Ա որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Ժամկետը |
Պահանջվող ֆինանսական միջոցները |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեխնիկական մասնագրերի և դրանց գնման տեխնիկական առաջադրանքի մշակում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի խորհրդատուների օժանդակությամբ |
2014 թ. հունիսի |
Չի պահանջվում: |
|
2. |
Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) գնման պայմանագրի կնքում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2015 թ. մայիս |
1.0 մլն ԱՄՆ-ի դոլար |
Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում) |
3. |
Ճանապարհային ակտիվների մասին տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումների և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի (համակարգչային ծրագրի) տեղակայում և գործարկում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2015 թ. օգոստոս |
Ներառվում է գնման պայմանագրում: |
Ասիական զարգացման բանկ (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում) |
4. |
Ճանապարհային ակտիվների վերաբերյալ տվյալների ավտոմատ հավաքագրման սարքավորումները և ճանապարհային ակտիվների կառավարման համակարգը (համակարգչային ծրագիրը) շահագործող անձնակազմի ուսուցում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ |
2015 թ. սեպտեմբեր |
Նախատեսվում է ճանապարհային ոլորտի կառավարման կարողությունների զարգացման տեխնիկական աջակցության շրջանակներում: |
Ասիական զարգացման բանկ (Ենթակառուցվածքների կայունությանն աջակցության ծրագրին կից տեխնիկական աջակցության դրամաշնորհ) |
5. |
ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների ցանցի անձնագրավորում, վիճակի մասին ելակետային տվյալների հավաքագրում և մշակում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2015-2017 թթ. |
15.5 մլն դրամ տարեկան |
ՀՀ պետական բյուջե |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |