Գլխավոր տեղեկություն
Համար
N 548-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2014 թվականի N 548-Ա

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ՍԱՆՈՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 9-րդ նիստին և Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Արմեն Սանոյանին 2014 թվականի հունիսի 18-20-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն):

2. Հովհաննես Մանուկյանի և Արմեն Սանոյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 17

Երևան