ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2014 թվականի N 737-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական իշխանության մարմիններում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց) պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց առավելագույն լրավճարի չափերը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման իմաստով աշխատավարձի հարաբերությունների կարգավորումը ներառում է նաև պաշտոնային դրույքաչափերի հիման վրա հաշվարկված աշխատավարձի ֆոնդի սահմաններում աշխատողների խրախուսման և օգնության հատկացման ֆինանսավորման հարաբերությունները կանոնակարգող դրույթները.
2) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը որոշվում են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի և սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով հաստատված համապատասխան գործակիցների արտադրյալով.
3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող հիմնական և լրացուցիչ աշխատավարձերը սույն որոշմամբ սահմանված` տվյալ քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափից բարձր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական աշխատանք կատարողի կամ տեխնիկական սպասարկում իրականացնողի գործող աշխատավարձի չափը.
4) պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով, իսկ բարձր լեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` 8000 դրամի չափով.
5) պետական կառավարման մարմիններում (բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետումուղղ. նշված մարմնի) քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի մինչև 1 տոկոսի սահմաններում կարող է տրվել դրամական օգնություն մինչև մեկ պաշտոնային դրույքաչափի չափով` հետևյալ դեպքերում`
ա. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ամուսնության,
բ. տարերային աղետի հետևանքով քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձին վնաս պատճառելու,
գ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,
դ. քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձի ընտանիքի անդամի մահվան:
3. Իրավունք վերապահել պետական իշխանության մարմինների ղեկավարներին` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսել քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` բարեխիղճ աշխատանքի համար:
4. Պետական իշխանության մարմինների ղեկավարներին`
1) ապահովել, որ քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` հարկերը և նպատակային սոցիալական վճարը վճարելուց հետո ցածր չլինեն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնների անվանումների համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 873-Ն հրամանով հաստատված` զբաղմունքների դասակարգչին:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` յուրաքանչյուր անգամ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով ներկայացնել համապատասխան կառավարության որոշման նախագիծ` նվազեցնելով սույն որոշման N 4 հավելվածով հաստատված լրավճարների չափերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը | |||
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությՈՒն | |||||
1. |
Տեսչության պետ |
8.50 | |||
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ | |||||
2. |
Վարչության պետ |
5.71 | |||
3. |
Վարչության պետի տեղակալ |
4.70 | |||
4. |
Գլխավոր մասնագետ-տեսուչ |
3.88 | |||
5. |
Գլխավոր մասնագետ |
3.88 | |||
6. |
Առաջատար մասնագետ |
3.21 | |||
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ պաշտպանության ՈԼՈՐՏ | |||||
7. |
Բժիշկ-տարածքային ստորաբաժանման ղեկավար |
2.75 | |||
8. |
Վերահսկողության բաժնի պետ-աշխատանքի պետական տեսուչ |
2.75 | |||
9. |
Վերահսկողության մասնագետ-աշխատանքի պետական տեսուչ |
2.70 | |||
10. |
Հանրային առողջության ոլորտի բժիշկ մասնագետ |
2.70 | |||
11. |
Բժիշկ-փորձագետ |
2.70 | |||
12. |
Բժիշկ-համաճարակաբան |
2.70 | |||
13. |
Բժիշկ-հիգիենիստ, դեղագետ |
2.70 | |||
14. |
Մեթոդիստ |
2.70 | |||
15. |
Բուժվիճակագիր, համաճարակաբանի օգնական |
1.25 | |||
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | |||||
16. |
Ռազմական արդյունաբերության գծով խորհրդատու |
2.70 | |||
Գիտություն | |||||
17. |
Գիտահետազոտական ինստիտուտի վերլուծական կենտրոնի պետ- ինստիտուտի պետի տեղակալ |
4.80 | |||
18. |
Ավիացիոն ինստիտուտի բաժանմունքի ավագ մասնագետ |
4.78 | |||
19. |
Հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-իրավաբան, հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-վերլուծող |
4.66 | |||
20. |
Հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտնական վերլուծաբան, հետազոտությունների ինստիտուտի խմբի պետ |
4.55 | |||
21. |
Հետազոտությունների ինստիտուտի խմբի մասնագետ-տեխնոլոգ, խմբի մեթոդիստ, խմբի և կենտրոնի գիտնական-վերլուծաբան |
3.43 | |||
22. |
Հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի թարգմանիչ, հետազոտությունների ինստիտուտի գիտության բաժնի խմբագիր |
2.47 | |||
Կրթություն | |||||
23. |
Ամբիոնի պետ |
3.75 | |||
24. |
Ցիկլի պետ |
3.43 | |||
25. |
Ավագ դասախոս |
2.79 | |||
26. |
Դասախոս, դասախոս գեղագիտության գծով, հանրակրթական առարկաների դասախոս |
2.47 | |||
Առողջապահություն | |||||
27. |
Ավագ օրդինատոր |
2.75 | |||
28. |
Ախտորոշման բժիշկ, բժիշկ, բժիշկ-անզգայացնող, բժիշկ-լաբորանտ, բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-օրդինատոր, օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, օրդինատոր-նյարդաակնաբույժ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ |
2.70 | |||
29. |
Բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ, բուժակ, դեղատան պետ, ավագ քույր տնտեսվար, անզգայացնող |
1.50 | |||
30. |
Բուժվիճակագիր, ախտորոշման բաժանմունքի լաբորանտ, հոսպիտալի լաբորատորիայի լաբորանտ, կլինիկական լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, ռենտգենտեխնիկ, մերսող, բուժքույր-անզգայացնող, դեղագործ |
1.25 | |||
31. |
Բժշկական հանձնաժողովի քարտուղար-բուժքույր, բուժագործության բուժքույր, բուժքույր, բուժքույր-դիետոլոգ, գիպսավորման բուժքույր, ռազմաբժշկական հանձնաժողովի քարտուղար, էլեկտրասրտագրման բուժքույր, վիրահատարանի բուժքույր, վիրակապարանի բուժքույր, հերթապահ-բուժքույր-անզգայացնող, հերթապահ-բուժքույր, ներզննման կաբինետի բուժքույր, քույր տնտեսվար, տեխնիկ-պրոթեզավորող, բուժմատենավար, մատենավար |
1.15 | |||
Մշակույթ | |||||
32. |
Ռազմական թանգարանի տնօրենի տեղակալ-գիտական քարտուղար |
1.70 | |||
33. |
Երգի համույթի ղեկավար, պարային խմբի ղեկավար, ռազմական ինստիտուտի թանգարանի պետ |
1.65 | |||
34. |
Մշակութալուսավորչական աշխատանքների բաժանմունքի խմբագիր, թանգարանի գիտական աշխատող |
1.60 | |||
35. |
Պարարվեստի ուսուցիչ, ձևավորող նկարիչ, նկարիչ-դիզայներ, երաժիշտ |
1.55 | |||
36. |
Ակումբի, գրադարանի-պետ, ակումբի պետ-գրադարանավար, գրադարանի վարիչ |
1.50 | |||
37. |
Լուսաթղթակից, լուսանկարիչ, կինոմեխանիկ, կինոռադիոմեխանիկ |
1.45 | |||
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ | |||||
38. |
Բաժանմունքի պետ, բժշկական հաստատությունում` ընդունարանի վարիչ, կաբինետի վարիչ, բաժանմունքի վարիչ |
2.75 | |||
39. |
Ֆինանսական մասի պետ, կառուցվածքային ստորաբաժանումներում գլխավոր ինժեներ, բժիշկ, դեղագետ, պրովիզոր |
2.70 | |||
40. |
Առաջատար մասնագետ, վարչության պետի օգնական, ավագ ինժեներ, ավագ հաշվապահ |
2.50 | |||
41. |
Ռազմականացված ջոկատի պետ |
2.50 | |||
42. |
Ռազմականացված ջոկատի պետի տեղակալ |
2.40 | |||
43. |
Ավտոտնտեսության պետ, կառուցվածքային ստորաբաժանումներում գլխավոր մեխանիկ |
2.20 | |||
44. |
Մեխանիկ |
1.70 | |||
45. |
Պահպանության ստորաբաժանումների խմբի պետ |
1.30 | |||
46. |
Ավագ հրաձիգ, գեղարվեստական մասի ղեկավար, ռեժիսոր, նկարիչ- ձևավորող, բուժական ֆիզկուլտուրայի հրահանգիչ, համաճարակագետի օգնական, ավագ տեսուչ, ավագ բուժքույր |
1.25 | |||
47. |
Դեղագործ, մերսող, մեթոդիստ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ, ատամնատեխնիկ, լաբորանտ |
1.20 | |||
48. |
Հրաձիգ, անասնաբույժ, ավագ հաշվառող, տեսուչ, բուժմատենավար, բուժքույր |
1.15 | |||
49. |
Հաշվառող |
1.10 | |||
50. |
Կրտսեր բուժքույր |
1.05 | |||
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | |||||
51. |
Բժիշկ |
2.70 | |||
52. |
1-ին կարգի տեսուչ |
1.25 | |||
53. |
2-րդ կարգի տեսուչ |
1.20 | |||
54. |
Բուժքույր |
1.15 | |||
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | |||||
55. |
Բժիշկ |
2.70 | |||
56. |
Բուժսարքավորումների ինժեներ |
2.50 | |||
57. |
Ավագ բուժաշխատող |
1.25 | |||
58. |
Դիետային բուժաշխատող, բուժաշխատող, ատամնատեխնիկ, լաբորանտ |
1.20 | |||
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ | |||||
59. |
Դիրիժոր |
1.50 | |||
60. |
Երաժշտական խմբի ղեկավարի տեղակալ, մշակութային միջոցառումների կենտրոնի պետ |
1.40 | |||
61. |
Տեխնիկայի և սարքավորումների բազայի պետի տեղակալ |
2.00 | |||
62. |
Երաժիշտ |
1.30 | |||
63. |
Խմբի հրամանատար |
1.30 | |||
64. |
Խմբի ավագ |
1.20 | |||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||||
65. |
Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու |
4.75 | |||
66. |
Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող, համակարգչային ցանցի ադմինիստրատոր |
2.75 | |||
67. |
Իրավախորհրդատու |
2.70 | |||
68. |
Գլխավոր հաշվապահ, շինարար-ճարտարագետ, ՏՏ այլ սպասարկող մասնագետ, համակարգչային տեխնիկայի սպասարկող մասնագետ |
2.50 | |||
69. |
Հաշվապահ, հաշվապահ-գանձապահ կադրերի գծով տեսուչ, ինժեներ, տնտեսագետ |
2.30 | |||
70. |
Գրադարանի վարիչ |
1.55 | |||
71. |
Ավագ գրադարանավար, գրադարանավար, գանձապահ |
1.50 | |||
72. |
Արխիվի աշխատող |
1.25 | |||
73. |
Ադմինիստրատոր |
1.25 | |||
74. |
Հաշվետար |
1.10 | |||
75. |
Քաղաքացիական աշխատանք կատարող այլ աշխատողներ |
1.20 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը | |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | |||
1. |
Հյուրանոցի տնօրեն, մարզիչ |
1.86 | |
2. |
Հյուրանոցի տնօրենի տեղակալ, կաթսայատան պետ, պանսիոնատի պետ, լվացքատան պետ, հրթիռային վառելանյութի և վառելիքի բազայի պետի օգնական, պարենի և տեխնիկական միջոցների պահպանման բազայի պետի օգնական՝ նյութատեխնիկական ապահովման գծով, անասնաբույժ-դեղատան պետ, անասնաբույժ-դեղատան պետ-փորձագետ, անասանաբուժության հրահանգիչ-լաբորանտ, անասնաբուժակ, անասնաբուժության հրահանգիչ, լաբորանտ-մանրէաբան, կոշկակարական արհեստանոցի պետ-կոշկակար, ազոտային կայանի տեխնիկ, բաղնիքի պետ, բաղնիքի պետ-օպերատոր, բյուրոյի պետ-օպերատոր, խմբի պետ, կենտրոնի պետ, կոմբինատի պետ-բաղնիքի պետ, հաշվարկի պետ, ճաշարանի պետ-խոհարար-հրահանգիչ, ճաշարանի պետ-խոհարար, խոհարար-հրահանգիչ, ջոկի հրամանատար-խոհարար, ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, տեխնիկ լաբորանտ, ՆՕ (նախկինում օգտագործված) պահեստամասերի պահեստի պետ, ավտոտեխնիկայի պահեստի պետ, պահեստարանի պետ, պահեստի պետ, պահոցապետ, պարենի և իրային գույքի պահեստի պետ, ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, հակահրդեհային գույքի պահեստի պետ, ջոկի հրամանատար-պահեստարանի պետ |
1.80 | |
3. |
Պարետ- տեխնիկ- շենքերի վերակացու, տեխնիկ շենքերի վերակացու, հանրակացարանի պարետ, հանրակացարանի վարիչ, հյուրանոցի ադմինիստրատոր, բյուրոյի պետ-օպերատոր, գործավարության պետ, գյուղատնտես, զինվորական հաշվառման սեղանի պետ, սրբագրիչ, ուսումնական պիտույքների պահեստի պետ, տեխնիկ-լաբորանտ, տնային կառավարչության պետ |
1.73 | |
4. |
Բարձրավոլտ ցանցերի էլեկտրիկ, էլեկտրիկ-օպերատոր, էներգետիկ, հերթապահ, հերթապահ-էլեկտրիկ, հերթապահ-դիզելավար, ավագ ընդունող-հանձնող, բրիգադավար, գանձապետ, գծագրող, հաշվետար, հնադարանապահ, էլեկտրամեխանիկ, էլեկտրամեխանիկ դիզելավար, էլեկտրամոնտյոր, էլեկտրատեխնիկ |
1.67 | |
5. |
Ավագ տեսուչ, բազմացնող տեխնիկայի օպերատոր, գործավար, գործավար (ոչ գաղտնի գործավարության), գործավար-մեքենագրուհի, գրագիր, գրագիր-գծագրող, գրագիր-գործավար, դիսպետչեր, լաբորանտ-գծագրող, լաբորանտ-գործավար, մեքենագրուհի, մեքենագրուհի գործավար, մեքենագրուհի-ոչ գաղտնի գործավարության գործավար, տեսուչ, տեսուչ հաշվառման գծով |
1.25 | |
6. |
Էլեկտրամոնտյոր, էլեկտրիկ, էլեկտրիկ-դիզելավար, էլեկտրիկ-սանտեխնիկ, հերթապահ էլեկտրիկ-դիզելավար, ճոպանասարքի ավագ բանվոր, ավագ խոհարար |
1.60 | |
7. |
Վարորդներ ա) բեռնատար ավտոտրանսպորտի` ըստ բեռնատարողության (տոննա) - մինչև 5 տոննա - 5-10 տոննա - 10-13 տոննա բ) մարդատար-ծառայողական ավտոտրանսպորտի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր) - մինչև 1,8 լիտր - 1,8- 3,5 լիտր - 3,5 լիտրից ավելի |
1.45 1.50 1.55
1.40 1.45 1.50 | |
8. |
Հնոցապան-ջրմուղագործ, փականագործ-շոգեմղագործ, փականագործ-սանտեխնիկ, հյուսն, հյուսն-ապակեգործ, |
1.51 | |
9. |
Աղբահան, հերթապահ օպերատոր, օպերատոր-սանտեխնիկ, սանտեխնիկ, ախտահանող, խոհանոցի բանվոր, խոհանոցի օժանդակ բանվոր, օպերատոր, ճոպանասարքի բանվոր, քարտաշ, քույր-տնտեսվար, սանիտար, սանիտար-ախտահանող, սանիտարուհի, սանիտարուհի-ախտահանող, սպասք լվացող, տեխնիկական աշխատող, |
1.25 | |
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | |||
10. |
Արհեստանոցի վարիչ, կաթսայատան վարիչ, լվացքատան վարիչ, ճաշարանի վարիչ |
1.80 | |
11. |
Կռունկավար, էքսկավատորավար, կոմպրեսատորավար |
1.65 | |
12. |
Վարորդ` պետական իշխանության մարմնի աշխատակազմում |
1.60 | |
13. |
Տնտեսվար, պահեստապետ, պահակապետ, պարետ |
1.50 | |
14. |
Ավագ տեխնիկ- ջերմո-տեխնիկ |
1.55 | |
15. |
Թիթեղագործ, տեխնիկ, ջերմո-տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, կապի մասնագետ, հղկող, հյուսն, խառատ, վարորդ |
1.50 | |
16. |
Էլեկտրագետ, փականագործ, էլեկտրագետ-փականագործ, ավտոփականագործ, կարբյուրատորագործ, էլեկտրամոնտաժող, էլեկտրամոնտյոր, էլեկտրամեխանիկ, գազաէլեկտրամեխանիկ, գազաէլեկտրաեռակցող, ավտոէլեկտրիկ, գազաեռակցող, շարժիչագործ, կարբյուրատորների նորոգման վարպետ, վուլկանացնող, ավտոմեխանիկ |
1.40 | |
17. |
Գործավար, գործավար-օպերատոր, գրագիր, համակարգչային օպերատոր, օպերատոր, պատճենահանող, քարտուղար, մեքենագրուհի, քարտուղար- մեքենագրուհի և նրան հավասարեցված պաշտոններ, ավագ խոհարար, սանտեխնիկ |
1.25 | |
18. |
Հնոցապան, զոդող, եռակցող, դողագործ, ավտոլվացող, պաստառապատող, գործիքագործ |
1.20 | |
19. |
Խոհարար, մատուցող խոհարար, բուֆետապան, դերձակ, կոշկակար, արդուկող, քույր-տնտեսուհի |
1.20 | |
20. |
Պահակ, գիշերապահ, անցագրային կետի հերթապահ, դիսպետչեր |
1.10 | |
21. |
Առաքիչ, մատակարար-առաքիչ, ցրիչ, ախտահանող, վերելակավար, դռնապան, հատակ փայլեցնող, հանդերձապահ, լվացարար, աման լվացող, շենքերի, կառույցների և սարքավորումների սպասարկման ու ընթացիկ վերանորոգման բանվոր, այգեպան, կազմարար, բակապան |
1.00 | |
22. |
Հավաքարար և այլ տեխսպասարկողներ |
1.00 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնների անվանումը |
Պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները՝ ըստ զինված ուժերում աշխատանքային տարիների | |||||
մինչև 2 տարի |
2-5 տարի |
5-10 տարի |
10-15 տարի |
15-20 տարի |
20 և ավելի տարի | ||
Ավիացիա | |||||||
1. |
Էսկադրիլիայի հրամանատար |
3.39 |
3.50 |
3.61 |
3.72 |
3.83 |
3.94 |
2. |
Էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ |
3.29 |
3.39 |
3.50 |
3.60 |
3.71 |
3.82 |
3. |
Ջոկատի հրամանատար, ջոկատի հրամանատարի տեղակալ-հրահանգիչ, օդանավի հրամանատար հրահանգիչ, էսկադրիլիայի ղեկապետ, առաջատար ինժեներ |
3.18 |
3.28 |
3.38 |
3.49 |
3.59 |
3.69 |
4. |
Օդանավի հրամանատարի օգնական |
3.07 |
3.17 |
3.27 |
3.37 |
3.47 |
3.57 |
5. |
Ջոկատի ղեկապետ, հրահանգիչ |
2.97 |
3.06 |
3.16 |
3.25 |
3.35 |
3.44 |
6. |
Ավագ կողային ինժեներ հրահանգիչ, կողային ինժեներ հրահանգիչ |
2.86 |
2.95 |
3.04 |
3.13 |
3.23 |
3.32 |
7. |
Կողային ինժեներ, ինժեներ, տեխնիկ |
2.76 |
2.84 |
2.93 |
3.02 |
3.10 |
3.19 |
8. |
Ավագ կողային ռադիստ-հրահանգիչ, տեխնիկ-օպերատոր, կողային ռադիստ, կողային տեխնիկ |
2.65 |
2.73 |
2.82 |
2.90 |
2.98 |
3.07 |
Այլ ոլորտներ | |||||||
9. |
Գլխավոր ինժեներ |
1.83 |
1.91 |
1.98 |
2.05 |
2.13 |
2.20 |
10. |
Արհեստանոցի պետ-ավագ ինժեներ, պարենային և իրային, կոմունալ շահագործման, ֆինանսական ծառայությունների պետեր, բաժանմունքի պետ-գլխավոր էներգետիկ, գլխավոր մեխանիկ |
1.80 |
1.87 |
1.93 |
1.99 |
2.05 |
2.11 |
11. |
ՀՕՊ միջոցների նորոգման արհեստանոցի պետ, ավագ մեխանիկ ավիասարքավորումների, ավիասպառազինության և ռադիոէլեկտրոնային սարքավորումների գծով, ինժեներ մասնագետ, մեթոդիստ, ԶՀՀ-ի և ՌԼԿ-ի նորոգման մասնագետ, գիտատեխնիկական և փորձարարական բաժանմունքների ավագ մասնագետ, կապի և ԱԿՀ ցիկլի լաբորատորիայի պետ, պահակախմբի պետ, մարզիչ, ինժեներ էլեկտրամեխանիկ, էլեկտրոնագետ, էներգետիկ, հետազոտող, մեխանիկ, նորոգող, պետստուգող, ջերմատեխնիկ, ռադիոտեխնիկ, ռադիոֆիզիկոս, ֆինանսական մասի պետ |
1.74 |
1.80 |
1.86 |
1.93 |
1.99 |
2.05 |
12. |
Պահակախմբի պետի տեղակալ, բաժանմունքի պետ, ջոկի հրամանատար, հերթափոխի պետ, հրաձգարանի պետ, պարետ, ռադիոկապի տեխնիկ, ռադիոհանգույցի պետ, լվացքատան պետ, զրահատանկային տեխնիկայի նորոգման բաժանմունքի էլեկտրոնագետ, հակահրդեհային հսկողության տեսուչ, ավագ վարորդ, բազայի պետի օգնական, անասնաբուժ-դեղատան պետ, անասնաբուժակ, արհեստանոցի, բաղնիքի, բյուրոյի, կենտրոնի, կոմբինատի, հաշվարկի, ճաշարանի, պահեստի, պահեստարանի, պահոցի պետեր, ավագ հաշվապահ |
1.67 |
1.73 |
1.80 |
1.87 |
1.93 |
2.00 |
13. |
Հաշվապահ, ավագ հեռախոսավար, գծային վերակացու, ռադիոհեռախոսավար, ռադիստ, քիմիկ-վերլուծող, մեխանիկ |
1.68 |
1.74 |
1.80 |
1.86 |
1.92 |
1.98 |
14. |
Գաղտնի գործավարության գործավար, գործավար ԷՀՄ օպերատոր, ավագ խոհարար, ավագ վարպետ, ավագ օպերատոր, ավտոտեխնիկ-դիսպետչեր, էլեկտրամեխանիկ, էլեկտրամոնտյոր, շարժիչների և ուժային փոխանցիչի նորոգման վարպետ, շնաբույծ |
1.62 |
1.68 |
1.74 |
1.80 |
1.85 |
1.91 |
15. |
Ավագ հրաձիգ |
1.56 |
1.62 |
1.67 |
1.73 |
1.79 |
1.84 |
16. |
Հրաձիգ, պահակ, հրշեջ-փողավար |
1.52 |
1.58 |
1.64 |
1.70 |
1.76 |
1.82 |
17. |
Հաշվարկի հրամանատար, ջոկի հրամանատար- վարորդներ |
1.50 |
1.56 |
1.61 |
1.67 |
1.72 |
1.77 |
18. |
Ավագ գործիքագործ, մեխանիկ, վարպետ, վարորդ*, բուլդոզերավար, էքսկավատորավար, կռունկավար, գազաեռակցող, դարբին, կուտակչագործ, խառատ, շարժիչագործ, ֆրեյզերագործ, ավտոփականագործ, թիթեղագործ, հղկող |
1.44 |
1.49 |
1.55 |
1.60 |
1.65 |
1.71 |
19. |
Վուլկանացնող, փականագործ, |
1.35 |
1.40 |
1.45 |
1.51 |
1.56 |
1.62 |
20. |
Վարորդներ-ավտոկռունկի, ավտոբեռնիչի, մեխանիկ, գրեյդերավար, էլեկտրիկ, լցավորող, սանիտար, օպերատոր, մալուխագործ, խոհարար, տրակտորիստ, ջերմաքարշի մեքենավար |
1.33 |
1.38 |
1.43 |
1.49 |
1.54 |
1.59 |
21. |
Ախտահանող, խոհանոցի բանվոր, քարտաշ, քույր-տնտեսվար, սանիտար, ճոպանասարքի բանվոր, սանիտարուհի, սպասք լվացող, տեխնիկական աշխատող |
1.31 |
1.36 |
1.41 |
1.47 |
1.52 |
1.57 |
Ծանոթագրություն. * 13 և ավելի տոննա բեռնատարողությամբ ավտոտեխնիկայի վարորդներ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԼՐԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
NN ը/կ |
Պաշտոնի անվանումը |
Լրավճարը | |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂՆԵՐ | |||
1. |
Ռազմական արդյունաբերության գծով խորհրդատու |
0 | |
Գիտություն | |||
2. |
Գիտահետազոտական ինստիտուտի վերլուծական կենտրոնի պետ- ինստիտուտի պետի տեղակալ |
20 653 | |
3. |
Ավիացիոն ինստիտուտի բաժանմունքի ավագ մասնագետ |
21 976 | |
4. |
Հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-իրավաբան, հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-վերլուծող |
21 663 | |
5. |
Հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտնական վերլուծաբան, հետազոտությունների ինստիտուտի խմբի պետ |
20 813 | |
6. |
Հետազոտությունների ինստիտուտի խմբի մասնագետ-տեխնոլոգ, խմբի մեթոդիստ, խմբի և կենտրոնի գիտնական-վերլուծաբան |
21 000 | |
7. |
Հետազոտությունների ինստիտուտի վերլուծական կենտրոնի թարգմանիչ, հետազոտությունների ինստիտուտի գիտության բաժնի խմբագիր |
21 500 | |
Կրթություն | |||
8. |
Ամբիոնի պետ |
0 | |
9. |
Ցիկլի պետ |
0 | |
10. |
Ավագ դասախոս |
0 | |
11. |
Դասախոս, դասախոս գեղագիտության գծով, հանրակրթական առարկաների դասախոս |
9 634 | |
Առողջապահություն | |||
12. |
Ավագ օրդինատոր |
0 | |
13. |
Ախտորոշման բժիշկ, բժիշկ, բժիշկ-անզգայացնող, բժիշկ-լաբորանտ, բժիշկ-համաճարակաբան, բժիշկ-մանրէաբան, բժիշկ-օրդինատոր, օրդինատոր, բուժկետի պետ-բժիշկ, օրդինատոր-նյարդաակնաբույժ, ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ, ֆիզիոթերապևտիկ կաբինետի պետ |
0 | |
14. |
Բուժակ-դեղատան պետ, բուժկետի պետ-բուժակ, բուժակ, դեղատան պետ, ավագ քույր տնտեսվար, անզգայացնող |
31 000 | |
15. |
Բուժվիճակագիր, ախտորոշման բաժանմունքի լաբորանտ, հոսպիտալի լաբորատորիայի լաբորանտ, կլինիկական լաբորանտ, ռենտգեն-լաբորանտ, ռենտգենտեխնիկ, մերսող, բուժքույր-անզգայացնող, դեղագործ |
32 000 | |
16. |
Բժշկական հանձնաժողովի քարտուղար-բուժքույր, բուժագործության բուժքույր, բուժքույր, բուժքույր-դիետոլոգ, գիպսավորման բուժքույր, ռազմաբժշկական հանձնաժողովի քարտուղար, էլեկտրասրտագրման բուժքույր, վիրահատարանի բուժքույր, վիրակապարանի բուժքույր, հերթապահ-բուժքույր-անզգայացնող, հերթապահ-բուժքույր, ներզննման կաբինետի բուժքույր, քույր տնտեսվար, տեխնիկ-պրոթեզավորող, բուժմատենավար, մատենավար |
32 000 | |
Մշակույթ | |||
17. |
Ռազմական թանգարանի տնօրենի տեղակալ-գիտական քարտուղար |
6 312 | |
18. |
Երգի համույթի ղեկավար, պարային խմբի ղեկավար, ռազմական ինստիտուտի թանգարանի պետ |
6 369 | |
19. |
Մշակութալուսավորչական աշխատանքների բաժանմունքի խմբագիր, թանգարանի գիտական աշխատող |
6 426 | |
20. |
Պարարվեստի ուսուցիչ, ձևավորող նկարիչ, նկարիչ-դիզայներ, երաժիշտ |
6 483 | |
21. |
Ակումբի, գրադարանի-պետ, ակումբի պետ-գրադարանավար, գրադարանի վարիչ |
6 540 | |
22. |
Լուսաթղթակից, լուսանկարիչ, կինոմեխանիկ, կինոռադիոմեխանիկ |
6 597 |
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ | ||
23. |
Հյուրանոցի տնօրեն, մարզիչ |
7 480 |
24. |
Հյուրանոցի տնօրենի տեղակալ, կաթսայատան պետ, պանսիոնատի պետ, լվացքատան պետ, հրթիռային վառելանյութի և վառելիքի բազայի պետի օգնական, պարենի և տեխնիկական միջոցների պահպանման բազայի պետի օգնական՝ նյութատեխնիկական ապահովման գծով, անասնաբույժ-դեղատան պետ, անասնաբույժ-դեղատան պետ-փորձագետ, անասանաբուժության հրահանգիչ-լաբորանտ, անասնաբուժակ, անասնաբուժության հրահանգիչ, լաբորանտ-մանրէաբան, կոշկակարական արհեստանոցի պետ-կոշկակար, ազոտային կայանի տեխնիկ, բաղնիքի պետ, բաղնիքի պետ-օպերատոր, բյուրոյի պետ-օպերատոր, լվացքատան պետ, խմբի պետ, կենտրոնի պետ, կոմբինատի պետ-բաղնիքի պետ, հաշվարկի պետ, ճաշարանի պետ-խոհարար-հրահանգիչ, ճաշարանի պետ-խոհարար, խոհարար-հրահանգիչ, ջոկի հրամանատար-խոհարար, ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, տեխնիկ լաբորանտ, ՆՕ (նախկինում օգտագործված) պահեստամասերի պահեստի պետ, ավտոտեխնիկայի պահեստի պետ, պահեստարանի պետ, պահեստի պետ, պահոցապետ, պարենի և իրային գույքի պահեստի պետ, ռազմատեխնիկական գույքի պահեստի պետ, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, հակահրդեհային գույքի պահեստի պետ, ջոկի հրամանատար-պահեստարանի պետ |
26 148 |
25. |
Պարետ- տեխնիկ- շենքերի վերակացու, տեխնիկ շենքերի վերակացու, հանրակացարանի պարետ, հանրակացարանի վարիչ, հյուրանոցի ադմինիստրատոր, լաբորանտ-մանրէաբան, բյուրոյի պետ-օպերատոր, գործավարության պետ, գյուղատնտես, զինվորական հաշվառման սեղանի պետ, սրբագրիչ, ուսումնական պիտույքների պահեստի պետ, տեխնիկ-լաբորանտ, տնային կառավարչության պետ |
7 078 |
26. |
Բարձրավոլտ ցանցերի էլեկտրիկ, էլեկտրիկ-օպերատոր, էներգետիկ, հերթապահ, հերթապահ-էլեկտրիկ, հերթապահ-դիզելավար, ավագ ընդունող-հանձնող, բրիգադավար, գանձապետ, գծագրող, հաշվետար, հնադարանապահ, էլեկտրամեխանիկ, էլեկտրամեխանիկ դիզելավար, էլեկտրամոնտյոր, էլեկտրատեխնիկ |
6 546 |
27 |
ավագ տեսուչ, բազմացնող տեխնիկայի օպերատոր, գործավար, գործավար (ոչ գաղտնի գործավարության), գործավար-մեքենագրուհի, գրագիր, գրագիր-գծագրող, գրագիր-գործավար, դիսպետչեր, լաբորանտ-գծագրող, լաբորանտ-գործավար, մեքենագրուհի, մեքենագրուհի գործավար, մեքենագրուհի-ոչ գաղտնի գործավարության գործավար, տեսուչ, տեսուչ հաշվառման գծով, |
32 000 |
28. |
Էլեկտրամոնտյոր, էլեկտրիկ, էլեկտրիկ-դիզելավար, էլեկտրիկ-սանտեխնիկ, հերթապահ էլեկտրիկ-դիզելավար, ճոպանասարքի ավագ բանվոր, ավագ խոհարար, |
26 176 |
29. |
Վարորդներ ա) բեռնատար ավտոտրանսպորտի` ըստ բեռնատարողության (տոննա) - մինչև 5 տոննա - 5-10 տոննա - 10-13 տոննա բ) մարդատար-ծառայողական ավտոտրանսպորտի` ըստ շարժիչի աշխատանքային ծավալի (լիտր) - մինչև 1,8 լիտր - 1,8-3,5 լիտր - 3,5 լիտրից ավելի |
29 483 |
30. |
հնոցապան-ջրմուղագործ, փականագործ-շոգեմղագործ, փականագործ-սանտեխնիկ, հյուսն, հյուսն-ապակեգործ, |
20 129 |
31. |
Աղբահան, հերթապահ օպերատոր, օպերատոր-սանտեխնիկ, սանտեխնիկ, ախտահանող, խոհանոցի բանվոր, խոհանոցի օժանդակ բանվոր, օպերատոր, ճոպանասարքի բանվոր, քարտաշ, քույր տնտեսվար, սանիտար, սանիտար-ախտահանող, սանիտարուհի, սանիտարուհի-ախտահանող, սպասք լվացող, տեխնիկական աշխատող |
9 125 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|