Գլխավոր տեղեկություն
Համար
N 727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի 2014 թվականի N 727-Ն

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1055-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1055-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 17-ի N 727-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանի (այսուհետ` տեղամասերի հաշվառման մատյան) վարման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Տեղամասերի հաշվառումը վարում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Տեղամասերի հաշվառման մատյանում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառումը կատարվում է միայն մեկ անգամ: Ընդերքի նույն տեղամասում նույն աշխատանքի հաշվառումը երկրորդ անգամ արգելվում է:

4. Տեղամասերի հաշվառման մատյանում՝ համաձայն ձևի, նշվում է`

1) հաշվառման հերթական համարը, օրը, ամիսը և տարեթիվը.

2) պետական հաշվառման համարը.

3) իրականացվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների թույլտվության կամ համաձայնության համարը, տալու օրը, ամիսը և տարեթիվը.

4) երկրաբանական ուսումնասիրության ընդերքի տեղամասի անվանումը, գտնվելու վայրը.

5) օգտակար հանածոյի անվանումը.

6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի ձևը.

7) աշխատանքների կատարման ժամկետը` սկիզբը և ավարտը (օրը, ամիսը և տարեթիվը).

8) ծանոթագրություն սյունակում կատարվում են միայն երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ գրառումները:

5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը վավերացնելուց հետո 5-օրյա ժամկետում տեղամասերի հաշվառման մատյանում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառում:

6. Տեղամասերի հաշվառման մատյանում գրառումները պետք է կատարվեն գրիչով` պարզ ու ընթեռնելի ձեռագրով, առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու:

7. Տեղամասերի հաշվառման մատյանում անճշտության և սխալ գրառումների ուղղումը կատարվում է մատյանում հաշվառում կատարող աշխատողի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ գրառումները վերցնելով փակագծերի մեջ, հաջորդ տողում ավելացնելով ճիշտ գրառումները և կատարված ճիշտ գրառման կողքին դրվում է համապատասխան աշխատողի ստորագրությունը:

8. Տեղամասերի հաշվառման մատյանում հաշվառելուց հետո եռօրյա ժամկետում ընդերքօգտագործողին է տրվում տեղեկանք ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մասին` լիազոր մարմնի հաստատած ձևին համապատասխան:

9. Տեղամասերի հաշվառման մատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը՝ համարակալված և կնքված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի կնիքով:

10. Տեղամասերի հաշվառման մատյանը պահպանվում է անժամկետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը

Պետական հաշվառման համարը

Թույլ-տվության կամ համա-ձայնության համարը և տալու օրը, ամիսը և տարեթիվը

Երկրաբանական ուսումնասիրու-թյան ընդերքի տեղամասի անվանումը և գտնվելու վայրը

Օգտակար հանածոն

Երկրաբա-նական ուսումնա-սիրության աշխա-տանքի ձևը

Աշխատանքների կատարման ժամկետը
(օրը, ամիսը և տարեթիվը)

Ծանոթագրու-թյուն

սկիզբը

ավարտը

 

1

2

3

4

5

6

7

8

9

1.

                 

2.

                 

3.

                 

4.