ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2013 թվականի N 580-Ն
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՕԳՏԻՆ) ԿԱՏԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 705-Ն)
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 03.07.14 N 705-Ն)
1. Հաստատել կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 705-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 10 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ (ՕԳՏԻՆ) ԿԱՏԱՐՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԻՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՂ` ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴ ՎՃԱՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 03.07.14 N 705-Ն)
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակում կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների վերադարձելիությունը մասնակցին երաշխավորող` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդ վճարվող երաշխիքային վճարների հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 03.07.14 N 705-Ն)
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:
ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
3. Սույն կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում օրենքով սահմանված պարբերական և միանվագ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:
4. Պարբերական երաշխիքային վճարները կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն`
QAa | ||
QPF= |
__________ | x 0.005 , |
|
որտեղ`
QPF- եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,
QAa- եռամսյակի ընթացքում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների միջին օրական ցուցանիշն է:
Այն հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Այսպես`
A1+ A2 +…Ai …+ An |
||
QAa= |
_______________________, | |
n |
որտեղ`
Ai - i-րդ օրվա վերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի հաշվեկշռում փաստացի հաշվառված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների մնացորդն է
n- եռամսյակի օրերի քանակն է:
(հավելվածը փոփ. 03.07.14 N 705-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |