ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2014 թվականի N 726-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմը` ըստ ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մայիսի 14-ի N 341-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 1 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. օգոստոսի 1-ի N 726-Ա որոշման |
«Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 13-ի N 531-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ` ԸՍՏ ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Սորսիո» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«Հայկական ծրագրեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)
«Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)
«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
«Հայաստանի ինտերնետ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
«Քվանտ» վարժարանի տնօրեն (համաձայնությամբ)
«Բի Լայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ (համաձայնությամբ)
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության պրոռեկտոր (համաձայնությամբ)
«Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
«ՋիԷնՍի-Ալֆա» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|