Գլխավոր տեղեկություն
Համար
N 834-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2014-13.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 սեպտեմբերի 2014 թվականի N 834-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 3-ի N 834-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (հայկական կողմի համանախագահ)

Վ. Կարմիրշալյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ

Ա. Համբարձումյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի գծով պետի տեղակալ

Գ. Ներսեսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության բաժնի պետ

Դ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական

Մ. Բադալյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժնի երկրորդ քարտուղար

Է. Արզումանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի երրորդ քարտուղար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան