Գլխավոր տեղեկություն
Համար
N 604-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2014 թվականի N 604-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ի N 254-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի «Հողամաս ամրացնելու մասին» N 254-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրում «Հողամաս» բառը փոխարինել «Գույք» բառով.

2) որոշման 1-ին կետում՝

ա. կետը «ուսումնական մանաշենքի» բառերից հետո լրացնել «աջակողմյան թևից 22,31 քառ. մետր մակերեսով, 632,26 հազ. դրամ սկզբնական ու 148,72 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` երկհարկանի, և 74,89 քառ. մետր մակերեսով, 2122,36 հազ. դրամ սկզբնական ու 499,22 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` միհարկանի շինություններն ու դրանց զբաղեցրած և» բառերով,

 բ. «250» թիվը փոխարինել «205» թվով,

 գ. «(այսուհետ՝ հողամաս)» բառերը փոխարինել «(այսուհետ՝ գույք)» բառերով,

 դ. կետը «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝» բառերից հետո լրացնել «սահմանված կարգով նշված շինությունները քանդելու և» բառերով.

 3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2003 թվականի նոյեմբերի 7-ի N 2159-Ա որոշումն ու դրա հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը և պահպանելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բակային տարածքի օգտագործման համար անհրաժեշտ պայմաններն ու «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կառուցվող մասնաշենքի և գոյություն ունեցող ուսումնական մասնաշենքի արտաքին կրող պատերի ներդաշնակությունը, սահմանված կարգով ապահովել 205 քառ. մետր մակերեսով հողամասի սահմանների ճշտման աշխատանքները և կազմել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» ու «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին հատկացվող հողամասի նոր հատակագիծ:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սույն որոշման 3-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են նշված կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 20

Երևան