Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Հիմնական ակտ (22.08.2016-01.01.2022)
                 
                
                
                
                    Կարգավիճակ
                    Գործողությունը դադարեցված է
                 
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում 
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    18.08.2016
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    22.08.2016
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    22.08.2016
                 
                
                
                
                    Ուժը կորցնելու ամսաթիվ
                    01.01.2022
                 
                  Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
 
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
 
18 օգոստոսի 2016 թվականի N 32
 
15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
 
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. հապավումների ցանկը «ՄԺԾԾ - Միջնաժամկետ ծախսերի ծրագիր» բառերից հետո լրացնել «ՀՀ ԿԱ ՊԵԿ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով,
բ. 15-րդ, 16-րդ, 20-րդ կետերում և 17-րդ կետի 1-ին ենթակետում «2015» թիվը փոխարինել «2016» թվով,
գ. 16-րդ կետի 4-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տես՝ http://www.pefa.org/en/content/introducing-pefa-2016 հղումը»,
դ. 16-րդ կետում բյուջետային ցիկլը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

 
ե. 20-րդ կետի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
«Աղյուսակ 1. ՊԾՖՀ-ի 2016 թվականի կատարողականի ցուցանիշների բաղադրիչները
 
| 
 Հենասյուները  | 
 ՊԾՖՀ-ի կատարողականի ցուցանիշը  | 
 Ցուցանիշի անվանումը  |  
| 
 1  | 
 2  | 
 3  |  
| 
 I. Բյուջեի հուսալիությունը  | 
 ԿՑ-1  | 
 Ագրեգացված ծախսերի արդյունքները  |  
| 
 ԿՑ-2  | 
 Ծախսերի արդյունքների կազմը  |  
| 
 ԿՑ-3  | 
 Եկամուտների արդյունքները  |  
| 
 II. Հանրային ֆինանսների թափանցիկությունը  | 
 ԿՑ-4  | 
 Բյուջեի դասակարգում   |  
| 
 ԿՑ-5  | 
 Բյուջետային փաստաթղթավորում   |  
| 
 ԿՑ-6  | 
 Ֆինանսական հաշվետվություններում չներառված կենտրոնական կառավարության գործառնությունները  |  
| 
 ԿՑ-7  | 
 Միջկառավարական փոխանցումներ   |  
| 
 ԿՑ-8  | 
 Ծառայությունների մատուցման կատարողականի մասին տեղեկատվություն   |  
| 
 ԿՑ-9  | 
 Հանրային տեղեկատվության մատչելիությունը  |  
| 
 III. Ակտիվների և պարտավորությունների կառավարում  | 
 ԿՑ-10  | 
 Հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականությունը  |  
| 
 ԿՑ-11  | 
 Հանրային ներդրումների կառավարում   |  
| 
 ԿՑ-12  | 
 Հանրային ակտիվների կառավարում   |  
| 
 ԿՑ-13  | 
 Պարտքի կառավարում  |  
| 
 IV. Քաղաքականության վրա հիմնված հարկաբյուջետային ռազմավարություն և բյուջետավորում  | 
 ԿՑ-14  | 
 Մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումներ  |  
| 
 ԿՑ-15  | 
 Հարկաբյուջետային ռազմավարություն  |  
| 
 ԿՑ-16  | 
 Միջնաժամկետ հեռանկարը ծախսերի բյուջետավորման մեջ   |  
| 
 ԿՑ-17  | 
 Բյուջեի պատրաստման գործընթացը  |  
| 
 ԿՑ-18  | 
 Բյուջեների օրենսդրական ուսումնասիրություն  |  
| 
 V. Կանխատեսելիությունը և հսկողությունը բյուջեի կատարման գործընթացում  | 
 ԿՑ-19  | 
 Եկամուտների վարչարարություն   |  
| 
 ԿՑ-20  | 
 Եկամուտների հաշվառում   |  
| 
 ԿՑ-21  | 
 Տարվա ռեսուրսների բաշխման կանխատեսելիությունը   |  
| 
 ԿՑ-22  | 
 Ծախսերի ապառքներ  |  
| 
 ԿՑ-23  | 
 Աշխատավարձերի հսկողություն  |  
| 
 ԿՑ-24  | 
 Գնումների կառավարում   |  
| 
 ԿՑ-25  | 
 Ոչ աշխատավարձային ծախսերի ներքին հսկողությունը  |  
| 
 ԿՑ-26  | 
 Ներքին աուդիտ  |  
| 
 VI. Հաշվապահական հաշվառում և հաշվետվություն  | 
 ԿՑ-27  | 
 Ֆինանսական տվյալների ամբողջականություն   |  
| 
 ԿՑ-28  | 
 Տարեկան բյուջետային հաշվետվություններ  |  
| 
 ԿՑ-29  | 
 Տարեկան ֆինանսական հաշվետվություններ  |  
| 
 VII. Արտաքին վերահսկողություն և աուդիտ  | 
 ԿՑ-30  | 
 Արտաքին աուդիտ  |  
| 
 ԿՑ-31  | 
 Աուդիտի հաշվետվությունների օրենսդրական ուսումնասիրություն  |    | 
». | 
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Հ. Աբրահամյան | 
| 
   
2016 թ. օգոստոսի 22 
Երևան  | 
 | 
 
|   | 
 Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թ. օգոստոսի 18-ի նիստի N 32  արձանագրային որոշման  | 
 
 
 | 
 Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թ. օգոստոսի 18-ի նիստի N 32  արձանագրային որոշման  | 
 
            
                
                    Փոփոխման պատմություն
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | 
                        Համապատասխան ինկորպորացիան | 
                    
            
 
            
                
                    Փոփոխված ակտ
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | 
                        Համապատասխան ինկորպորացիան |