Գլխավոր տեղեկություն
Համար
N 32
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.08.2016-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

18 օգոստոսի 2016 թվականի N 32

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 6 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 15-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների վերանայված ռազմավարությանը, պետական ֆինանսների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված միջոցառումներին ու պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2016-2020 թվականներին իրականացվելիք գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. հապավումների ցանկը «ՄԺԾԾ - Միջնաժամկետ ծախսերի ծրագիր» բառերից հետո լրացնել «ՀՀ ԿԱ ՊԵԿ - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով,

բ. 15-րդ, 16-րդ, 20-րդ կետերում և 17-րդ կետի 1-ին ենթակետում «2015» թիվը փոխարինել «2016» թվով,

գ. 16-րդ կետի 4-րդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տես՝ http://www.pefa.org/en/content/introducing-pefa-2016 հղումը»,

դ. 16-րդ կետում բյուջետային ցիկլը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Ներմուծեք նկարագրությունը_9745

 

ե. 20-րդ կետի 1-ին աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Աղյուսակ 1. ՊԾՖՀ-ի 2016 թվականի կատարողականի ցուցանիշների բաղադրիչները

 

Հենասյուները

ՊԾՖՀ-ի կատարողականի ցուցանիշը

Ցուցանիշի անվանումը

1

2

3

I. Բյուջեի հուսալիությունը

ԿՑ-1

Ագրեգացված ծախսերի արդյունքները

ԿՑ-2

Ծախսերի արդյունքների կազմը

ԿՑ-3

Եկամուտների արդյունքները

II. Հանրային ֆինանսների թափանցիկությունը

ԿՑ-4

Բյուջեի դասակարգում

ԿՑ-5

Բյուջետային փաստաթղթավորում

ԿՑ-6

Ֆինանսական հաշվետվություններում չներառված կենտրոնական կառավարության գործառնությունները

ԿՑ-7

Միջկառավարական փոխանցումներ

ԿՑ-8

Ծառայությունների մատուցման կատարողականի մասին տեղեկատվություն

ԿՑ-9

Հանրային տեղեկատվության մատչելիությունը

III. Ակտիվների և պարտավորությունների կառավարում

ԿՑ-10

Հարկաբյուջետային ռիսկերի հաշվետվողականությունը

ԿՑ-11

Հանրային ներդրումների կառավարում

ԿՑ-12

Հանրային ակտիվների կառավարում

ԿՑ-13

Պարտքի կառավարում

IV. Քաղաքականության վրա հիմնված հարկաբյուջետային ռազմավարություն և բյուջետավորում

ԿՑ-14

Մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումներ

ԿՑ-15

Հարկաբյուջետային ռազմավարություն

ԿՑ-16

Միջնաժամկետ հեռանկարը ծախսերի բյուջետավորման մեջ

ԿՑ-17

Բյուջեի պատրաստման գործընթացը

ԿՑ-18

Բյուջեների օրենսդրական ուսումնասիրություն

V. Կանխատեսելիությունը և հսկողությունը բյուջեի կատարման գործընթացում

ԿՑ-19

Եկամուտների վարչարարություն

ԿՑ-20

Եկամուտների հաշվառում

ԿՑ-21

Տարվա ռեսուրսների բաշխման կանխատեսելիությունը

ԿՑ-22

Ծախսերի ապառքներ

ԿՑ-23

Աշխատավարձերի հսկողություն

ԿՑ-24

Գնումների կառավարում

ԿՑ-25

Ոչ աշխատավարձային ծախսերի ներքին հսկողությունը

ԿՑ-26

Ներքին աուդիտ

VI. Հաշվապահական հաշվառում և հաշվետվություն

ԿՑ-27

Ֆինանսական տվյալների ամբողջականություն

ԿՑ-28

Տարեկան բյուջետային հաշվետվություններ

ԿՑ-29

Տարեկան ֆինանսական հաշվետվություններ

VII. Արտաքին վերահսկողություն և աուդիտ

ԿՑ-30

Արտաքին աուդիտ

ԿՑ-31

Աուդիտի հաշվետվությունների օրենսդրական ուսումնասիրություն

».

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

3) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 22

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թ.
օգոստոսի 18-ի նիստի N 32
արձանագրային որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թ.
փետրվարի 18-ի նիստի N 6
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թ.
օգոստոսի 18-ի նիստի N 32
արձանագրային որոշման

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թ.
փետրվարի 18-ի նիստի N 6
արձանագրային որոշման